19-ամյա Միքայել Հարությունյանը զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում: Մահվան գույժը հարազատներն իմացել են 2 օր անց: Միքայել Հարությունյանը մինչև զոհվելը հասցրել էր զանգել ու վերջին անգամ լսել մոր ձայնը: Մորն ասել էր՝ չվախենաս, գրում է tert.am-ը:
«Զանգեց, ասաց՝ մամ, երկար ժամանակ չեմ զանգի, բայց ամեն ինչ լավ է, չվախենաս: Դա մեր վերջին խոսակցությունն էր», -պատմում է Միքայելի մայրը՝ Սիրանուշ Հովհաննիսյանը:
Իրեն բնորոշ հոգատարությամբ Միքայելը մտածում էր բոլորի մասին: Միքայելի անվախության ու խիզախության մասին պատմությունները ծնողներն ընկերներից են իմանում: Միքայելն ու վախն անհամատեղելի են եղել: