Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, պատվաստումների առաջին ալիքը կարող է տևել մինչև 6 ամիս:
«Առաջին փուլում մենք նախատեսում ենք պատվաստել 300 մլն մարդու՝ բժիշկների, մարդկանց, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ, 50-ից բարձր տարիքի անձանց և մարդկանց, որոնք ունեն կողմնակի հիվանդություններ: Կարծում ենք, որ առաջին փուլը կարող ենք ավարտել 6 ամսից»,- նշել է Առողջապահության նախարար Խարշ Վարդխանը:
Հնդկաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում երկրորդն է: Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 10 մլն 543 հազար 659 դեպք: Առողջացել է 10 մլն 179 հազար 715 հոգի, մահացել՝ 152 հազար 130-ը: