Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են հայ գերիների ցուցակները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ռուսաստանը ցանկանում է գերիների հարցը փակել. գերիների վերադարձը պետք է կազմակերպվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ գերիների հարցը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած պայմանավորվածությունների մի մասն է, և այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև քննարկել է ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

«Գերիների հարցը տևական քննարկումների մի մասն էր, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ժամանեցին Մոսկվա հունվարի 11-ին: Գերիների հարցում սկզբում իսկապես ավելի մեծ խնդիրներ ունեին հայերը:  Պետք էր, որ կողմերը նախևառաջ ձևավորեին այն մարդկանց ցուցակները, որոնք կորել էին: Ադրբեջանը նման ցուցակներ է տվել, եւ դրանք աննշան են եղել, եւ բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Ադրբեջանական կողմից այլ խնդիրներ՝ կապված անհետ կորածների, գերիների, պահվող անձանց հետ, չի առաջացել»,- ասել է Լավրովը:

Ըստ ՌԴ արտգործնախարարի` հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել:

«Բայց հիմա գլխավորը դարձել է այն հարցը, որը ծագել է դեկտեմբերին Հադրութի շրջանում: Այնտեղ ուղարկվել էին հայ զինծառայողներ, մեծ մասը գերի էր ընկել՝ 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ կրակի դադարից հետո տեղափոխվել են այդ շրջան, ապա դրանք պետք է դիտարկել առանձին կարգով: Մենք՝ ես եւ նախագահ Պուտինն, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակվի եւ առաջնորդվենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», — հավելել է Լավրովը:

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով, սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ ավելին են, քան նախկինում էր ասվել:

«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են ցուցակները հասկանալու, թե որտեղ են գտնվում այդ մարդիկ»,- նշել է Լավրովը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img