Չորեքշաբթի, 17 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Ռուսաստանը շուրջ 300 զինվորական Է ուղարկել Սիրիա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սիրիայի Հասեքե նահանգ Է ուղարկվել ռուսաստանյան ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ՝ կառավարական զորքերի հետ համատեղ հսկողության դիրքերն ուժեղացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է մայոր Դմիտրի Սունցովը՝ ռուս-սիրիական համատեղ հսկողության դիրքի ավագը: Ընդամենը դրանցում կտեղավորեն շուրջ 300 զինծառայողների, պարզաբանել Է նա:

«Մեր ստորաբաժանում Է ժամանել Էլ Հասեքե նահանգի համատեղ հսկողության դիրքերից մեկը: Հիմնական խնդիրը տարածաշրջանում հակամարտության ապաԷսկալացմանը նպաստելն Է: Մեր զինծառայողները հսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով, ինչպես նաեւ ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,-հայտարարել Է Սունցովը:

Տարածաշրջանի իրադրության կայունացման շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածությունների համաձայն, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղաբաշխում են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասեքե նահանգի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հսկողության դիրքերում: Այսպես, դեկտեմբերի վերջին ռուսաստանցի զինծառայողները ժամանել են Այն-Իսսա քաղաքի դիրք, որտեղ սիրիական զորքերը քանիցս ենթարկվել են անօրինական զինված կազմավորումների գնդակոծությունների եւ նույնիսկ հարձակումների: Սակայն երբ դիրքը դարձել Է համատեղ, նրանց ակտիվությունը նվազել Է: Հսկողության դիրքերի ուժեղացման առաջին ստորաբաժանումն արդեն ժամանել Է Հասեքե, առաջիկայում դրան կմիանան եւս մի քանիսը: Սրանք առավել պատրաստված զինծառայողներն են, որոնք Սիրիայում տարբեր խնդիրներ կատարելու փորձ ունեն: Նրանց կտեղավորեն Այն-Իսսա, Թել-Թամեր, Ամուդա քաղաքների եւ այլ բնակավայրերի հսկողության դիրքերում: Ռազմափոխադրական ինքնաթիռը նաեւ շրջան Է հասցրել լրացուցիչ ստորաբաժանում, կապի միջոցներ ու նավիգացիա եւ այլ անհրաժեշտ սարքավորում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img