Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Բայդենը միգրացիոն ոլորտի բարենորոգումը կսկսի հունվարի 20-ին. The Washington Post

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին Կոնգրես կուղարկի օրենսդրական առաջարկություններ միգրացիոն ոլորտի բարենորոգման մասին: Հունվարի 18-ի երեկոյան այդ մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Բայդենը պաշտոնակալությունից հետո նուն օրն անմիջապես միգրացիոն օրենսդրության համապարփակ բարենորոգում կծավալի: Պլանավորվում Է քաղաքացիության ստացման ութամյա շրջանի ներդրում առանց օրինական կարգավիճակի միգրանտների համար, ինչպես նաեւ փախստականների ընդունման բաժնեմասերի մեծացում:

Առաջարկվող փաթեթը կոչված Է այդ թվում արմատախիլ անելու Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրացիոն հոսքի պատճառները: Ութամյա պլանի համաձայն՝միլիոնավոր հայցորդներ հինգ տարով կստանան ժամանակավոր կարգավիճակ, այնուհետեւ կկարողանան հավակնել գրին-քարտի, եթե անցնեն անվտանգության տեսակետից ստուգումները եւ հարկեր վճարեն: Այդ պայմանները կատարելու դեպքում երեք տարի հետո թույլատրվում Է տալ քաղաքացիության դիմում:

Նոր կանոնները կտարածվեն սոսկ այն հավակնորդների վրա, ովքեր ԱՄՆ-ի տարածքում են գտնվել 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Միգրանտների երեխաների պաշտպանության ծրագրի DACA (Deferred Action for Childhood Arrivals) մասնակիցները եւ տարերային աղետների ենթարկված երկրներից ժամանողները կարող են գրին-քարտի հայտ ներկայացնել անհապաղ: DACA ծրագիրը գործարկվել Է 2012 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Դրա գործողությանը ենթակա Է շուրջ 800 հազար մարդ, որոնց ԱՄՆ են բերել երեխաների հետ եւ որոնք երբեք օրինական ներգաղթային կարգավիճակ չեն ունեցել: Այն կոչված Է այդ մարդկանց տալու ժամանակավոր պաշտպանություն արտաքսումից եւ ԱՄՆ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու հնարավորություն: 2017 թվականի սեպտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղյալ Է հայտարարել ծրագիրը: Այդ որոշման դեմ հայցեր են հարուցել 15 նահանգներ, խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img