2020 թվականի նոյեմբերին Ճապոնիայում հայտնաբերված թռչնագրպի բռնկումը դարձել Է վարկման հայտնաբերված օջախների թվով ամենաընդգրկունը: Հունվարի 19-ին պրոֆիլային գերատեսչությունների նստում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:
«Թռչնագրիպի ներկայիս բռնկման օջախներ են հայտնաբերվել 15 պրեֆեկտուրաների 36 թռչանաֆաբրիկաների տարածքում, այդ ցուցանիշը դարձել Է ամենաընդգրկունն ամբողջ պատմության ընթացքում»,- հայտնում Է նրա խոսքը NHK հեռուստաալիքը:
Կատոն նշել Է, որ բռնկումը նաեւ հանգեցրել Է «ռեկորդային թվով հավերի ոչնչացման»: NHK-ի տվյալներով՝ Ճապոնիայի իշխանություններն արդեն ավելի քան 6 միլիոն հավ են ոչնչացրել համաճարակաբանական միջոցների շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: