Կիրակի, 26 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Տեսակէտ. Մարդկութեան Դէմ Կռիւ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Հաւատարիմ՝ ազատ խօսքի եւ բազմակարծութեան մեր դաւանանքին, սիրով կը հրատարակենք մեր յարգելի բարեկամին սոյն գրութիւնը: Այս խնդրայարոյց թեմային շուրջ հակառակ տեսակէտին համար ալ բաց կը պահենք անշուշտ մեր հարթակը:

Խմբ.

Այսօր՝ ԱՄՆ-ի ապօրինի նախագահ Ճօ Պայտընը մուտք է գործելու Սպիտակ Տուն։ Նրան չեն դիմաւորելու նախագահ Թրամփն ու Առաջին Տիկին Մելանիա Թրամփը։ Նրանք առաւօտեան դուրս են գալու Սպիտակ Տնից ու գնալու են Ֆլորիտա՝ նախքան այն որ նորերը զաւթեն իշխանութիւնը։

Օդանաւակայանում նախատեսուած է հրաժեշտի պաշտօնական արարողութիւն, որ կարող է մասնակցել ժողովուրդը։ Այդ արարողութիւնը կը վերջանայ թնդանօթի 21 համազարկով։ Ինչպէս արդէն տեղեկացրել եմ, Թրամփը չի մասնակցելու Պայտընի երդմնակալութեան արարողութեանը։ Արժանապատիւ մօտեցում։

Ընդունուած է, որ Քոնկրէսում երդում տալուց յետոյ, նոր նախագահը Քոնկրէսից Սպիտակ Տուն անցնում է աւտոյով ու ճամբաեզրին ժողովուրդը ողջունում ու ծափահարում է նրան։ Սա էլ չի կատարուելու այս անգամ՝ “Քովիտի” պատճառով․․․ որ յանկարծ մարդիկ չվարակուեն։ Փոխարէնը՝ ամբողջ ճանապարհում տեղակայուած են լինելու 25,000 բանակայիններ (National Guards – ազգային պահակագունդ -խմբ.), որ դիմաւորելու են նորընտիր նախագահին, ու նրանք չեն վարակուելու Քովիտ-19-ով․․․ Եզրակացնենք,- Ապօրինի նախագահը Սպիտակ Տուն է մտնում բանակայինների հսկողութեամբ։ Ամեն ինչ ասուած է։

ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնները գողանալը չունի տեղային իմաստ։ Սա մի շղթան է ամբողջ աշխարհում մարդկութեան դէմ պայքարին, որ գլխաւորում են Սորոսը, Պիլ Կէյթսը, Համաշխարհային Պանքն ու Ուոլ-Սթրիթը, եւ ինչու չէ նաեւ Բրիտանիան։ Սա, միաժամանակ, քաղաքական ու տնտեսական պայքար է, որը տեղաւորւում է մարդկութեան դէմ վերջնական կռուի շրջանակներում։ Յիշենք ի՞նչ ասացին Սորոսն ու արքայազն Չարլզը՝ ԱՄՆ-ի ու նախագահ Թրամփի մասին, Տաւուսի վերջին գագաթաժողովում։ Սորոսն ասաց՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ պիտի հեռացնել Թրամփին, իսկ արքայազնը շեշտեց տոլարը միջազգային առեւտուրից դուրս մղելու ծրագիրը։

    Այստեղ մի բան կարեւոր է նորից շեշտել,- Սորոսը ամերիկեան շահերի պաշտպանը չէ, թէեւ ամերիկացի է եւ ապրում է ԱՄՆ-ում։ Նա կլոպալիսթ է, ում համար ոչ-մի նշանակութիւն չունի ազգ ու երկիր, ոչ-մի նշանակութիւն չունի երկրի շահը։ Դեմոկրատներն էլ հիմա վերածուել են այսպիսի վտանգաւոր ուժի, թէեւ գրանցուած են որպէս քաղաքական կուսակցութիւն ԱՄՆ-ում։ Նրանք արդէն մի քանի տասնեակ է, որ ամերիկեան քաղաքական ուժ չեն, եւ իրենց համար նշանակութիւն չունի ԱՄՆ-ի շահերը։ Եւ ինչքան ճիշդ էր ընտրուած Տոնալտ Թրամփի կարգախօսը 2016 թուականի նախագահական ընտրութիւններում,- Make America Great Again — MAGA. Երկրի հզօրանալը խանգարում էր Կլոպալիսթներին, ու նրանք կատարեցին Սորոսի պատուէրը՝ անել ԱՄԵՆ ԻՆՉ Թրամփին պարտութեանն մատնելու համար։

ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրութիւններում նորից յաղթեց Տոնալտ Թրամփը։ Բաւական է յիշել՝ որոշիչ մի քանի նահանգներում քուէների հաշուելը միանգամից կասեցրեցին՝ տեսնելով որ Թրամփը առաջատար է, իսկ երբ նորից սկսեցին քուէների “հաշուելը”, արդէն մի քանի հարիւր հազար քուէներ խցկել էին քուէատուփերում՝ ի նպաստ Ճօ Պայտընին։ Այսինքն՝ կէս գիշերից յետոյ յաղթածը Թրամփն էր, բայց լուսաբացին յաղթող դարձաւ Պայտընը․․․ Այստեղ էլ ամեն ինչ ասուած է։

Գալով Բրիտանիային․․․

Բրիտանիան արթնացել է։ Նոր հնչեղութիւն է ստանում բրիտանական աշխարհակալութիւնը։ Սա համընդհանուր, կլոպալ ծրագիր է, որ հերթաբար պիտի փորձուի իրականանայ, մինչեւ որ նախ՝ որպէս քաղաքական ու տնտեսական միաւոր դուրս մղուի ԱՄՆ-ն, ապա՝ արշաւի կլոպալիզացիան՝ արդէն անկասելի ձեւով։ Եւ յիշենք, որ Սորոսի ու կլոպալիզացիայի դէմ հիմնական պայքարը հենց ԱՄՆ-ում է տարւում, եւ այս պայքարի առաջնագծում է նախագահ Թրամփը։ ԱՄՆ-ի իշխանութիւնները խանգարում էին Սորոսի ապազգային ու մարդկութեան դէմ ծրագրերին, ու ինչպէս ինքը՝ Սորոսն է ասել, Թրամփը պիտի կասեցուէր։ Ահա՛ թէ ինչ տեղի ունեցաւ Միացեալ Նահանգներում, որը չունի տեղական նշանակութիւն։ Դա մի ընդհանուր ծրագրի մի օղակն էր։

Հայաստանում ապազգային ուժերի իշխանութիւն բերելն ու Արցախեան պատերազմը մի ուրիշ ԿԱՐԵՒՈՐ օղակն էին այս ծրագրի։ Եւ ընդունենք, Ազրպէյճանի հարաւից, Հայաստանի Սիւնիք մարզից դէպի Նախիջեւան, Թուրքիա ու Եւրոպա գազամուղն ու հաւանաբար նաւթամուղը կարեւոր նշանակութիւն ունի հենց թուրքերի, հրեաների ու բրիտանացիների համար, եւ այստեղ դերակատար չէր ԱՄՆ-ն՝ Թրամփի իշխանութեան ժամանակ։ Այս հին ու հայակործան ծրագրի իրականացնելը կարեւոր է կլոպալիսթ դեմոկրատների համար, որոնք միտում ունեն կործանել այն ամենը, ինչ ազգային է, խորտակել հինաւուրց երկրներ ու քաղաքակրթութիւններ, ինչպէս որ նրանք արել են վերջին տասնամեակներում։ Ահա թէ ինչո՞ւ աւելի պարզ է դառնում, որ Հայաստանին նպաստաւոր էր Թրամփի իշխանութիւնը (գոնէ նրանք շահագրգիռ չէին հայակործան այս ծրագրով), բայց դեմոկրատների իշխանութեան գալուց յետոյ՝ լրիւ ուրիշ ապագայ է սպասւում Հայաստանին ու Արցախին։ ԱՄՆ-ի ապօրինի իշխանութիւնները կը միանան Բրիտանիային, որ միշտ թրքամէտ է եղել։ Սա այն ընդհանուր պատկերն է, որ պարզւում է հայութեան առաջ մօտ ապագայում։

Թէ ի՞նչ պիտի անի մարդկութիւնը։

Նախկին գրութիւններուս մէջ շեշտել եմ, որ այս վտանգաւոր ուժերի դէմ պայքարը չի կարող տեղական լինել, այդ պայքարը համաշխարհային է։ Այս պայքարում կարեւոր դեր ունեն ԱՄՆ-ի մտաւորականներն ու ժողովուրդը՝ նախ հոգեպէս չընդունելով ապօրինի իշխանութիւններին ու չհաշտուել նրանց հետ, երկրորդ՝ մտաւորականների առաջնորդութեամբ, ամենօրեայ, ամենժամուայ իսկական պայքար շղթայազերծել։ Դա պատահելու է անտարակոյս, մինչեւ այն ժամանակ, երբ մարդը դեռ ՄԱՐԴ է։ Եւ կան այդ մտաւորականները, որոնց հերթաբար կը ծանօթացնեմ ձեզ։ Իհարկէ, ես ոչ-մի շփում չունեմ այդ խաւի հետ, հեռու եմ նրանցից, բայց կարողացել եմ գտնել նրանցից մի քանիսին, եւ միշտ հետեւում եմ նրանց հրապարակումներին։

Առաջինը կը գրեմ Պեն Շափիրոյի մասին․ Ben Shapiro. Երիտասարդ լրագրող, սիւնակագիր, մեծ մտաւորական, որ 17 տարեկանում գրեց իր առաջին ուսումնասիրութիւնը/ գիրքը, որի բնաբանն էր ուղեղներ-լուանալը ԱՄՆ-ի դպրոցներում ու համալսարաններում։ Նա 21 տարեկանում աւարտեց Հարուըրտ համալսարանը, մի քանի գրքերի հեղինակ է։ Հիմա 34 տարեկան է՝ երեք երեխայի հայր։ Նրա ծնողները հրեայ են Ռուսաստանից։ Ինքը հիմա հակուած է պուտիզմին։ Նա նախագահ Թրամփի ջերմ պաշտպաններից է, անկուսակցական է, թէեւ տարբեր կայքերում նշուած է Շափիրոն հանրապետական է։ Ինքը հերքում է։ Հենց միայն Պենճամին Շափիրոյի մասին կարելի է շատ անդրադառնալ։ Գուցէ տրամադրուէք առցանց գտնել նրան ու կարդալ նրա յօդուածներն ու գրքերը։ Առաջարկում եմ կարդաք։ Կարեւոր է։

Այնքան բան կայ ասելու Միացեալ Նահանգներում ընթացող քաղաքական ու տնտեսական զարգացումների մասին։

Նոր իշխանութիւնները խոստացել են անվերադարձ գումարներ տան՝ Քովիտի դէմ վնասների փոխհատուցման համար։ Նրանք նաեւ խոստումներ են տալիս ուսանողներին, որ կը ջնջեն ուսանողական վարկերը վերադարձնելու որոշումները։ Այդ գումարները մի քանի տասնեակ թրիլիոն տոլարներ է լինելու։ Այսպիսի ամբոխավարական խոստումների հետ մենք ծանօթ ենք Իրանում, Հայաստանում, հիմա էլ Միացեալ Նահանգներում։ Դրանով փորձում են երիտասարդների սիրտը շահել եւ ունենալ նրանց քուէն ապագայում։ Ու պատկերացրէք,- Տնտեսական ինչ յորդում ու թանկացումներ կը պատահեն, եթէ ԱՄՆ-ի նոր իշխանութիւնները տնտեսական այսպիսի քայլերի դիմեն։ Երկիրը տնտեսապէս կը խորտակուի, կը սնանկանայ։ Ուրիշ խոստումն էլ այն է, որ նուազագոյն ժամավճարը կը դարձնեն 15 տոլար․․․ Երբ որ երկրում ահաւոր թանկացումներ եղան, ժամավճարի աւելացնելը ոչ-մի նշանակութիւն չի ունենալու։ Դրա փորձը մենք ունենք մեր ապրած երկրներում։  ԱՄՆ-ում համարեայ ամեն ինչ մասնաւոր բաժնի ձեռքում է։ Ուսանողական վարկերը մեծ մասամբ մասնաւոր բաժինն է տալիս։ Այդ վարկերը ջնջելու որոշումը, կամ դա պետութեան կողմից հատուցելը, առաջին հերթին կ՛ազդի այս խաւի վրայ։ Ուրիշ հարցերի մասին չգրեմ։

Նախագահ Թրամփը նպատակ ունէր միջին խաւ ստեղծէր ԱՄՆ-ում եւ այդ խաւի բարգաւաճումն ապահովել։ Դեմոկրատների նպատակը այդ խաւը ջնջելն է, ու երկիրը տանել դէպի անկում, կամ՝ հեռու ապագայում, ԱՄՆ-ն դարձնել մի ուրիշ Վենեզուէլա։ Սա՛ է պատահելու ապագայում, եթէ ամերիկացի մտաւորականները ճիշտ լուծումներ չգտնեն այս ապօրինի իշխանութիւնների դէմն առնելու համար։

Ասելիք շատ կայ։ Բաւարարուենք այսքանով։ Կարդացէք Շափիրօ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img