Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջը:
Հանդիպման ընթացքում դեսպանը շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։