Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնից։
«Արմենպրես»—ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից»,- ասված է հայտարարությունում:
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․Ենովք քահանա Եսայանը։
Հունվաի 21-ին Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ: