Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայաստանեան Մամուլի Տեսութիւն. Ընտրութիններու Յետաձգումը Փաշինեանի Յօգուտ Չէ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հրապարակ» թերթը կը գրէ՝

«Պատմութիւնը կրկնւում է։ Մէկ էլ 2018-ի աշնանն էին նոր-նոր իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մէջ։ Ընդամէնը օրեր առաջ հասարակութեանը 6 ամսից՝ 2019-ի գարնանը ԱԺ ընտրութիւններ խոստացող յեղափոխականները յանկարծ որոշեցին, որ արագութեամբ պէտք է ընտրութիւններ անցկացնեն, եւ անգամ հրաժարուեցին Ընտրական օրէնսգիրքն ու ռէյթինկային (համամասնական) համակարգը փոխելու մտքից ու հապճեպ ընտրութիւնների գնացին հին օրէնսգրքով։

Նրանք հասկանում էին, որ իրենց ռէյթինկն օրէցօր նուազելու է, եւ եթէ ուզում են ողջ իշխանութիւնն ամբողջութեամբ եւ միանգամից, պէտք է շտապեն։ Եւ արդիւնքում ունեցանք խորհրդարանական ընտրութիւններ ոչ թէ գարնանը, երբ էյֆորիան (գերերջանկութիւն-Խմբ.) որոշակիօրէն նուազած կը լինէր, քաղաքական դաշտը կայունացած, եւ նորմալ քաղաքական խորհրդարան կձեւաւորուէր՝ մի քանի քաղաքական ուժերի՝ իրար հաւասարակշռող բազմազանութիւնից կազմուած, այլ ունեցանք 88 հոգուց կազմուած մի անճոռնի գոյացութիւն եւ օրէնքի ուժով՝ պոնուսներով աճեցուած 2 քաղաքական ուժ, որոնք ոչ մի առաւելութիւն չունէին ԱԺ չանցած ուժերի նկատմամբ, եթէ չասենք՝ զիջում էին նրանց։

Հիմա նոյն իրավիճակն է․ Նիկոլ Փաշինեանն ու թիմը հասկանում են, որ ընտրութիւնների ամէն օր յետաձգումը նուազեցնում է իրենց՝ վերարտադրուելու առիթները, որովհետեւ հորիզոնում ընկերային-տնտեսական, նիւթական ճգնաժամն է նշմարւում, եւ աշնանը մենք ունենալու ենք բոլորովին այլ քաղաքական վիճակ։ Եւ որպէսզի որքան հնարաւոր է մեծ կտոր փրցնել իշխանական թորթից (կարկանդակ), հարկաւոր է օր առաջ ընտրութիւններ կազմակերպել։ Թէեւ խելացի եւ բարոյական լինելու դէպքում պէտք է ինքնակամ հրաժարուէին իշխանութիւն կոչուող բեռից, քանզի այս 2 տարին պէտք է բաւական լինէր՝ համոզուելու համար, որ ձախողել են, եւ ճիշդը հեռանալն է»,-գրած է թերթը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img