Կիրակի, 15 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայոց Տոհմաբանութիւն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ազգ, հայրենիք, հայոց գեն . . . վերադարձրեք իմ Հային՝

Երեկուայ Հային, որի համար պարտութիւնը մահ էր .  .  .

                                                                                                                                         Մամուլից

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Հայերի ծագման մասին որոշ պատմաբաններ մեզ, արմին-հայերին, համարում մ.թ.ա. հազար-հազար տարիներից եկող ցեղ, Արմին-հայերի Հայասա պետութեան սահմանակից՝ հնդեւրոպական հիթիթ-հաթերի ցեղակից: Հայոց տոհմաբանութեան – ազգաբանութեան ծագման մասին որոշ աղբիւրների նիւթերից տուեալներ պիտի հաղորդեմ Արմին-հայերի հնարաւոր ծագման մասին, որ նրանք եկուոր չեն, ոչ թէ հազար-հազար տարիներ, այլ հազար-հազար դարեր առաջ այնտեղ՝ իրենց բնիկ հողում, այդ հողում ծնուել իրենց սիրտը, այդ հողից են շաղախուել նրանց ոսկորները, արիւնը, մարմինը, Վայոց Ձորի քարայրում է մ.թ.ա. վեց հազար տարիներ առաջ հանգած մի մարդու ուղեղ, աշխարհում ուղեղի առաջին գտածոյ: Այս գրութեանս պատճառը հանդիսացել է՝ դաժանութիւնը իրենց հոգիներում մի ցեղ արշաւել արեւելք, հրդեհ եղել, արիւն եղել նրա ճանապարհին, ասել ֆրանսացի իմաստուն Վիկթոր Հիւկոն: Իրանի շահը ժամանակին  եւրոպացիներին ազդարարել, որ նման մի ցեղ արեւելքի երկրներ ներխուժել, եւ որ միասին մաքառէին նրա դէմ: Չեղաւ, տեսա˜ք ինչ եղաւ, հիմա ասում են, որ այս պատերազմում հայերի հետ չգործակցելը իրենց կողմից սխալ էր:  

            Հայոց տոհմաբանութեան հետազօտման համար անհրաժեշտ է ծանօթանալ (gens-ծին) ”գեն” բառի իմաստի խորհուրդին: Գենը ժառանգականութեան կենսաբանական հիմնական միաւորն է՝ DNA-ի մի հատուածը՝ (Doxyribo-Nucleic-Acid)-(Դէօքսիրիբո-Կորիզային-Թթու): Համաձայն մարդկային գենի անուանացուցակի ուղեցոյցի, այն սատարում է բնատիպ տեսակի (Phenotype) դեր կատարելու: Յայտնի դերի բացակայութեան ատէն՝ գեն-ը կարող էր յատկանշուել՝ շարքով, օրինակարգութեամբ կամ համադրութեամբ:

DNA- (Deoxyribo-Nucleic-Acid)-(Դէօքսիրիբո-Կորիզային-Թթու): Գեները՝ Ծին-gens, կազմուած են DNA-ից, կրկնակի պարոյրի ուրուագծով մի մասնիկ (molecule)՝ պարոյրաձեւ սանդուխ: Նրա իւրաքանչիւր աստիճանը բաղկացած է երկու զոյգ քիմիկատրերից (chemicals), որոնք կոչւում  են հիմքեր (bases): Կան չորս հիմքերի տիպեր: Նրանք են՝ Ադենինը (adenine) (A), Տայմինը ( thymine) (T), Սայտոզինը (cytozine) (C), Կուանինը (Quanine) (G) : Իւրաքանչիւր հիմքը խորհրդանշուած է նրա անունի առաջին տառով՝ A, T, C, G : Որոշ հիմքեր մշտապէս զոյգուած են լինում իրարու հետ՝ (AT , GC): Զոյգ հիմքերի տարբեր յաջորդութիւնները կազմում են կանոնագրուած (code) տեղեկութիւններ:

 Գենը՝ Ծին-gens, հիմքերի (base) մի շարք է (լար) կազմուած A, T, C, G – երի համակցութիւնով: Այդ եզակի զոյգորդութիւնները որոշում են գենի դերը, այնպէս, ինչպէս տառերը միանում են իրար բառ կազմելու համար: Իւրաքանչիւր անձ ունի հազարաւոր գեներ, DNA-ի միլիարդաւոր զոյգ հիմքեր՝ տեղեկութիւնների կտորներ, որոնք կրկնուած են մարդկային բջիջների կորիզներում,  որոշում անհատական յատկանիշներ ( ծննդաբանական հետքեր):

Քրոմոսոմ. Գեները`Ծին-gens  դասաւորուած են ճշգրիտ շարքերով, բոլորը միասին 23 զոյգերի երկայնքի աւելի մեծ կառուցուածքներում՝ քրոմոսոմներ:  Իւրաքանչիւր զոյգի մի քրոմոսոմ գալիս է մօրից, միւսը հօրից: Քրոմոսոմմների մի զոյգ կայ, որը սովորաբար հաստատում է անձի սեռը: 23 զոյգերի իւրաքանչիւրը  պարունակում է կենդանիների ու բոյսերի բջիջների կորիզի գծակերպ մի մարմին, պատասխանատու, որոշելու ու փոխանցելու ժառանգական յատկանիշներ: Իւրաքանչիւր զոյգի մի քրոմոսոնը գալիս է մօրից, միւսը հօրից: Քրոմոսոմները, որեւէ առանձին զոյգում նման են մէկը միւսին, բացի տղայի դէպքում: Քրոմոսոմների մէկ զոյգ կայ, որը սովորաբար հաստատում է անձի սեռը: Այդ զոյգը ունի XX քրոմոսոմներ իգական սեռում եւ մէկ XY քրոմոսոմներ առական սեռում:

Գեների Ծին-gens առանձին բացայայտումներ կատարուել են 1869-1970 թուականների ընթացքում, առաջին միակ գենը անջատուել է 1969 թուականին, առաջին արհեստական գենը ստեղծուել 1970 թուականին:

Սեւակ Աւագեան, Հայաստանից եւ Թովմաս Գոթս-ը Քալիֆորնիայի Լոս Անճելըս համալսարանից, ստորագրել են մի յուշագիր՝ իրենց հետազօտութիւններով քարտէզագրելու ”Հայկական Genome”-ը (գեների քարտէզ)՝ գեների ու քրոմոսոմների ամբողջական շարք:

Հայաստանում դեռ ողջ են մեծ թուաքանակով հարիւր ամեայ տարիքաւոր կանայք ու տղամարդիկ, որոնք քանի դեռ վայելում են արեւի լոյսի, նրա ջերմութեան, բնութեան հրաշքի անյագ կարօտը իրենց սրտերում կարող են մասնակցել գենային այդ  քարտէզագրմանը: Գենային genome-ի տուեալները կարող են շատ օգտակար լինել Հայաստանի բնակչութեան տոհմաբանութեան ծագման պատմական ուսումնասիրութիւնների համար:

Գենային Ծին gens քարտէզագրումը մեծ ազդեցութիւն ունի ցեղի կեանքի գիտական ուսումնասիրութեան համար: Նա կարող է անչափ շահաւէտ լինել աշխարհում հայերի աւելի նպաստաւոր լինել իրենց առողջութեան խնամքի համար: Այդ ուսումնասիրութիւնները կարող են տանել կարեւոր յայտնագործութիւնների, ինչպէս շատ յայտնի ”Միջերկրականեան Ջերմ” հիւանդութեան դէպքում: Այն գենային խանգարում է, որը առաւել յաճախադէպ է պատահում հայերի, նաեւ հրեաների շրջանում: Այդ հետազօտութիւնը պիտի կատարուի Քալիֆորնիայի համալսարանի (UCLA) երկարատեւ ծրագրով, որը իր տեսակի մէջ արեւմտեան կիսագնդում մեծագոյնն է:

Հայոց աշխարհի Վայոց Ձոր-ի Արենի գիւղի մօտիկ քարայրում բազմաթիւ գտածոների հետ յայնաբերուել է նաեւ, հինգ հազար տարուայ հնութեան կօշիկ: Առեղծուած է այդ կօշիկը, այն պատմութիւն է, Իրլանդիայում մինչեւ յիսուն  տարիներ առաջ էլ նոյն ձեւի կօշիկ կարել ու հագել էին իրլանդացիները, այդ ինչպէ˜ս  եղաւ, տոհմագիտութիւնը կը խօսի: Այնտեղ է նաեւ գինի պատրաստելու համալիր, նրա կողքին խաղողի սեւացած հատիկներ .  .  . ասում են գինի պատրաստութեան վայրեր յայտնաբերուել են նաեւ Ատրպատականում՝ հիւսիսային Պարսկաստան, Պարսկահայք,  այլուր: Նոյն քարայրի համալիրում գտնուել է նաեւ մարդու գանկում յայտնաբերուած ամենահին ուղեղի մնացորդ, լրագրողների հետ հանդիպման ատեն հաղորդել էր այնտեղ պեղումներին մասնակցող Քալիֆորնիայի համալսարանի փրոֆեսոր, արշաւախմբի համանախագահ՝ Գրիգորի Արէշեանը: Նա ասել էր,  որ վեց հազար տարուայ հնութեան մարդու ուղեղից հանուած ԴՆԹ-ն (DNA) աշխարհի տարբեր տարրալուծարաններում՝ այդ թւում ԱՄՆ-ի ու Հոլանդիայի տարրալուծարաններում, ուսումնասիրւում է: Նրանք այդ ուսումնասիրութիւնները կատարում են, գտնելու՝ իրենց հողում բնակած Արմին-հայ բնակիչների գենը:

Սեւակ Աւագեան, համահիմնադիր՝ ”Հայ Գեն-ArmGenia” հետազօտութիւնների Երեւանի խնամակալ մարմնի,  Թովմաս Կոտս՝ Քալիֆորնիա Լոս Անճելըս համալսարանի համաշխարհային առողջապահութեան տնօրէն, անցեալ շաբաթ հասկացողութեան մի յուշագիր էին ստորագրել, ամրագրելու իրենց հետազօտութեան ընկերակցութեան ծրագիրը՝  Հայկական Ճենոմը (genome) քարտէզագրելու համար:

Հայ գիտնականների մի խումբ, հետազօտութիւնների մի ծրագիր են սկսել՝ քարտէզագրելու Հայկական Ճենոմը (genome): Նրանք հասկացողութեան մի յուշագիր են ստորագրել ընկերակցելու համար UCLA-ի հետազօտողների հետ՝ Հայ ժողովուրդի գենային արմատների, նրանց տոհմաբանութեան հասկացողութեան որոնոմների համար: Հետազօտողները ասել էին, Հայաստանում տակաւին կան հարիւրամեայ ու աւելի տարիքի ողջ անձեր, որոնք կարող են մասնակցել գենային, ճենոմի քարտէզագրմանը: Նշուել էր հայկական ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցը, համաշխարհային իրադարձութիւնների ուշադրութիւնը ուղղուած եղել Հայաստանին: Այդ գենային քարտէզից (genome) յայտնաբերուած տեղեկութիւնները օգտակար են լինելու Հայ ժողովուրդի տոհմաբանութեան պատմական հետազօտութիւնների համար: Միայն մի հազարամեակ առաջ բնիկ հայերին դրացի եղածները ասում են բնիկ ենք, մերն է երկիր ու հող, լեռներ,  օդ ու ջուր: Չեն հետազօտում իրենց գեներ, իրենց բնիկ համարած երեւոյթը, ասում են ”Աղուան-Ալպան” ենք, ալպանների, մարերի երկիր են բնակում, ձուլելով նրանց, նոր գեն չի գոյանում, շարունակում մնալ իրենց ցեղի մարդիկ: Եւրոպայի երկրների տարբեր ազգերի ու հայերի գեների նոյնականութիւնը հազար-հազար դարերից եկել, նրանք նոր երկիր եկել Արմինա լեռնաշխարհից, իրենց հետ տարել բնիկ Արմին ցեղի քաղաքակրթութիւնը, երկիր մոլորակի հետ թեւանցուկ արած գնում դարերին:

Գենային քարտիսագրութիւնը մեծ ազդեցութիւն կարող է ունենալ կեանքի երեւոյթների հետազօտութիւնների գիտութեան մասին, այն կարող է հսկայական օգուտ շնորհել հայերի առողջապահական խնամքին: Այդ ուսումնասիրութիւնը կարող է առաջնորդել ծանօթ ”Միջերկրեածովեան Ջերմ”-ի կարեւոր  յայտնագործութիւնների ու նրա բուժմանը: Այն գենային խանգարում է, աւելի յաճախ պատահում  հայերի շրջանում եւ նաեւ հրեայ ցեղի մարդկանց մօտ:

”European Journal of Genetics-Եւրոպայի Ծննդաբանութիւն Ամսագիր” կատարել  է՝ ”Հայկական Գենի Գաղտնիքը” հրապարակումը,  որտեղ մասնաւորապէս նշուել է:

Հայերը Առաջաւոր Ասիայի հնագոյն ժողովուրդներից են, ծննդաբանականօրէն մօտ Եւրոպային, մերձաւոր արեւելքի ու կովկասի բնիկ ժողովուրդներին: Մերձաւոր Արեւելքի տրուզների, հրեաների ու Հայկակական Լեռնաշխարհի հայերի օրինակները բացայայտում են, որ երկու հազար տարի առաջ նրանք ծագումնաբանականօրէն սերտ կապ են ունեցել Եւրոպայի հետ քան ներկայումս: Հայերը թէեւ հիմա առաւելապէս սահմանափակւում են Կովկասով, մինչեւ XX դարասկիզբի իրադարձութիւնները բնակել էին արեւելեան Թուրքիայում, (Արեւմտեան Հայաստան) մինչեւ Միջերկրական ծով:

Հայերի ծննդաբանութիւնը քիչ է ուսումնասիրուել, մերձաւորութիւն յայտնաբերուել հրեաների, տրուզների, Լիբանանեան քրիստոնեաների եւ Կովկասի բնիկ ժողովուրդների հետ: Վերլուծութեան ենթարկուել Հայերի գենոմի նոր հետազօտութիւնների տուեալները, համեմատուել 78 այլ խմբերի հետ, հետազօտուել հայերի ծագումը որպէս բնիկ խումբ: Ծագումնաբանական նմուշներ հաւաքուել են՝ Լիբանանի ու Հայաստանի հայերից: Լիբանանի հայերը ծագումով բնիկ Արեւմտեան Հայաստան Լեռնաշխարհից են, որը հիմա անուանում են Անատոլու, ”Արեւելք” Յունարէն բառի իմաստով եւ ոչ թէ երկրի անուանում: Երեսունականների դէպքերի շնորհիւ Լիբանան-Այնճար հաստատուած Մուսա Լեռցի-ներ առանձին ենթարկուել մարդաբանական հետազօտութիւնների: Ուսումնասիրութիւնից պարզուել, որ նրանց գանգերի  չափերի յատկանիշները մեծամասամբ առանձնայատուկ ձեւ (կլորաւուն-արմէնօիտ) ունեն :

Հայերը, սահմանակից եղել եւրոպացիներին, Մերձաւոր Արեւելքի ժողովուրդներին, կովկասցիներին: Եւրոպայում հայերը մօտ են՝ իսպանացիներին, իտալացիներին ու ռումինացիներին, Մերձաւոր Արեւելքում՝ լիբանանցի քրիստոնեաներին (Ատի)-ներին, (կաթոլիկ քրիստոնեաներ) հրեաներին ու տրուզներին, Կովկասում՝ Վրացիներին ու ապխազներին: Ըստ վերոյիշեալ ամսագրում նշուած հետազօտութիւնների, ”թուրքիկ” ցեղերը ծննդաբանօրէն մօտ են Կեդրոնական Ասիայի ժողովուրդներին, այն համապատասխանում է այդ տարածաշրջանի ցեղախօսական շփումների պատմութեանը:

 Ըստ ամսագրի, քննութիւնները պարզել են հայկական գենոմը կրում է ցեղախօսական խառնուրդների հետքեր: Դրանք համընկնում են մ.թ.ա. 2492 թուականին հայերի Բաբելոնի դէմ պատերազմի յաղթանակին, անկում ապրել մ.թ.ա. 1200 թուականից յետոյ՝ Արեւելեան Միջերկրածովեան շրջանում բրոնզէ դարի քաղաքակրթութեան անկման ժամանակների հետ: Այն մեկուսացրել է հայերին շրջակայ ժողովուրդներից, որին հետեւել էին մշակոյթի, լեզուական ու կրօնական տարբերութիւնը, որը պահպանւում է մինչեւ օրս:                                                                                              Հայերի ուսումնասիրութիւնը կարեւոր է: Մեկուսացուած ժողովուրդները արժէքաւոր աղբիւր են ծագումնաբանական հետազօտութիւնների համար: Նրանց երկարատեւ մեկուսացումը կարող է գեներում հազուագիւտ  հիւանդութիւնների ի յայտ գալու պատճառ դառնալ, անհրաժեշտ է յետագայ ուսումնասիրութիւնների ենթակայ լինի:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img