Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Համացանցի Վրայ. «Վեր Կաց Գերեզմանից Անդրանիկ Փաշա»

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Պուքինիստ» Հրատարակչատան Հիմնադիր-Տնօրէն ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.

Զօրավար Անդրանիկի մասին իմ կարդացած ամենա… ամենայուզիչ գիրքն է: Թշնամու պարտադրմամբ մերժուած լինել նոյնիսկ հայրենի երկրի իշխանութիւնների կողմից, բայց փոքրաթիւ զօրախմբով ու անսահման նուիրումով կենաց-մահու կռիւ տալ թուրք կանոնաւոր բանակի դէմ Ախալքալաքից մինչեւ Սիւնիք ու Նախիջեւան, անխուսափելի կոտորածից փրկել հազարաւոր անզէն հայերի, չպարտուել ոչ մի ճակատամարտում… Այսպիսին է եղել Անդրանիկը:

Կարդալիս ակամայից յիշեցի հանգուցեալ տատիս պատմածներից մի փոքր պատառիկ (իմ արմատները Նախիջեւանից են): Նա պատմում էր, որ Անդրանիկը ժողով գումարելով իրենց գիւղում (Աստապատ) յորդորեց հայ բնակչութեանը գաղթել, որովհետեւ ինքը չէր կարող մնալ եւ պաշտպանել, իսկ թուրքական կանոնաւոր բանակը գալիս էր: Բնականաբար նոյն յորդորը եղել էր նաեւ միւս հայաբնակ գիւղերում, եւ հայերը բռնեցին գաղթի երկար ճամբան: Քարաւանը շատ երկար էր, ծայրը չէր երեւում: Եւ երբ ճանապարհին թուրք զինուած պաշիպոզուքները յարձակման ու թալանի փորձ էին անում, գաղթական հայերն ասում էին, որ Անդրանիկը քարաւանի ետեւից գալիս է (թէեւ այդպէս չէր, Անդրանիկը իր զօրքով հեռացել էր), թուրքերը չէին համարձակւում դիպչել հայերին, թողնում եւ հեռանում էին առանց վնաս տալու, որովհետեւ համոզուած էին, որ Անդրանիկի վրէժը այլ թուաբանութիւն ունէր՝ մէկի դիմաց հազարին տապալել…

Այս գիրքը Զօրավար Անդրանիկի աւելի քան երեսնամեայ պայքարի մի փոքր դրուագն է՝ վերջին 2-3 տարուայ պատմութիւնը: Ամենակարեւորը՝ գիրքը երկու ՕՏԱՐ զօրապետերի յուշերն են Անդրանիկի մասին:

1. Բորուչիկ Գոլմագով- սիպիրեան հայկական վաշտի հրամանատար, ազգութեամբ ռուս, որը աքսորից ազատուած հայկական վաշտը Իրգութսք քաղաքից բերեց մինչեւ Թիֆլիս: Այդ խառը ժամանակներում ու ոչ անվտանգ ճանապարհին ունենալով արկածներով լի ոդիսական՝ իր վաշտով միացաւ Անդրանիկի զօրախմբին, նրա հրամանատարութեան տակ մինչեւ վերջ անձնուրաց կռուեց թուրքական բանակի դէմ ու հրաշքով կենդանի մնալով՝ գրեց իր այս յուշերը:

2. Բրիտանացի զօրավար Կիպպոն- բրիտանական ռազմական հրամանատարութեան կողմից Պաքուից եկաւ Սիսիան՝ զօրավար Անդրանիկի հետ բանակցելու՝  նախապաշարմունքով, որ հանդիպելու մի արիւնարբու, վայրենի անձնաւորութեան հետ: Բայց հանդիպման ընթացքում նա տրամագծօրէն փոխեց իր կարծիքը Անդրանիկի մասին, ներքին աներեւակայելի հմայքով ու յարգանքով լցուեց նրա նկատմամբ եւ յետագայում անհրաժեշտ գտաւ իր այս յուշագրութիւնը թողնել նրա մասին: Շատ կարեւոր է, որ ՕՏԱՐՆԵՐՆ են գնահատել մեր հսկայ հերոսին: Յատկապէս կարեւոր է հակառակորդի՝ թշնամու դրական գնահատականը: Պատահական չէ, որ Թուրքիայի ազգային հերոս, թուրքերի «կիսաստուած», հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Քեմալ Աթաթուրքը յարգանքով է արտայայտուել Անդրանիկի մասին, իհարկէ, չմոռանալով նշել, որ նրա անունը այլեւս իր մօտ չտան:

Պատահական չէ, որ ռուս ռազմական պատմաբան Ա. Շիշովի կողմից գրուած ”100 великих героев” Москва,изд-во Вече, 2005 г. (100 Մեծ Հերոսներ) գրքում Աքիլեսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Հաննիպալի, Յուլիոս Կեսարի, Սպարտակի… Ճորճ Ուաշինկթընի, Նափոլէոն Պոնաբարթի, Լակշմի Պայի, Գուտուզովի, Սուվորովի, Կարիպալտիի կողքին տեղ է գտել գեներալ Անդրանիկը:

Գիրքն ունի Անդրանիկի կեանքի եւ գործունէութեան ժամանակագրութիւն, որը կազմուած է պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Էդիկ Մինասեանի «Անդրանիկ Զօրավարի կենսագրութիւնը» յօդուածի հիման վրայ:

Գրքին առանձնայատուկ հմայք է տալիս կազմողի՝ Կարօ Վարդանեանի ոչ ծաւալուն, բայց հայ ընթերցողին մինչեւ հոգու խորքը ցնցող յօդուածը, որը եւ՛ ներբող է, եւ՛ երախտագիտութեան խօսք, եւ՛ ապաշխարհանք՝ ուղղուած հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագոյն զաւակ Անդրանիկ Օզանեանին…

Եւ հենց Կարօ Վարդանեանի՝ մեծ զօրավարին ուղղուած խօսքով էլ ուզում եմ աւարտել ստացածս տպաւորութիւնը գրքից.

«Յիշում ես՝ մի դժբախտ պապ ունէինք, որի ոտքերի տակ հայրենի հողը չէր դիմանում: Փոքր Մհեր էին կոչում նրան: Ամեն քայլափոխի խրւում էր հողի մէջ, խրւում էր մինչեւ ծնկները: Յիշո՞ւմ ես՝ ինչպէս խրուելով-մխրճուելով հասաւ հօր գերեզմանին: Հասաւ ու թախանձեց Դաւթին, որ դուրս գայ ու իրեն տիրութիւն անի:

Մեր հողը յոգնել է մեզնից, ուզում է փախչել մեր ոտքի տակից: Այն պահելու համար վերջը քո դուռն ենք գալու: Գալու ենք զինուորների պէս ու պահանջելու ենք.

Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա…

«Զորավար Անդրանիկը ռուս եւ

բրիտանացի զորականների հուշերում»

«Բուկինիստ» հրատարակչություն,

Երեւան 2021 թ Էջ 224-225

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img