Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

«Մարտական Զոհերը Սահմանին (1991 – 2020)» -Մարտական Կորուստները Հայաստանի Ղեկավարներու Օրով. YerevanTodayի Բացայայտումը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մէկ տարի առաջ՝ 10 Յունուարի 2020-ին, Նիկոլ Փաշինեանը իր դիմատետրեան էջին գրեց հերթական «աննախադէպ» բանի մասին․ «2019 թուականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրուել։ Այսինքն, մեր բանակում երբեք աւելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թուականին»:

Yerevan.Today կը գրէ. «Ուսումնասիրելով նախկինում վիճակագրութիւնը, փաստենք, որ Նիկոլ Փաշինեանի այդ յայտարարութիւնը հերթական սուտն էր։ Պարզւում է, որ Փաշինեանի նշած 2019 թուականին հրադադարի խախտման զոհերի թիւը եղել է 4, մինչդեռ նման ցուցանիշ եղել է նաեւ 2008 թուականին։ Աւելին, 2001 թուականին եղել է ընդամէնը 3 զոհ։ Անշուշտ, բոլոր կորուստներն էլ ցաւալի են, բայց մենք արձանագրում ենք փաստը։ Իսկ իրականում, Հայաստանի ո՞ր ղեկավարի օրօք որքան զոհ ենք ունեցել սահմանին։

Եւ այսպէս, Yerevan.Today-ը հարցումներ է ուղարկել Գլխաւոր դատախազութիւն՝ պարզելու Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան սահմաններին տարբեր տարիներին հրադադարի խախտման արդիւնքում զոհերի թիւը։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի (1991-97թթ.) օրօք զոհերի թիւը կազմել է որոշ հաշուարներով մօտ 7 հազար։ Յիշենք՝ 1991-94 թուականներին արցախեան յաղթական պատերազմ էր, որին զոհ գնաց 6 հազար մեր հայրենակից։ Նրանց արեան գնով ազատագրուեց Արցախը, հիմնուեց Արցախ պետութիւնը։ Այդ տարիների զոհերի թիւերն այսօր պաշտօնական աղբիւրից ստանալ չի ստացւում, այդ իսկ պատճառով հաշուարկները մօտաւոր են, սակայն հիմնուած են հնարաւոր հաւաստի տեղեկատւութեան վրայ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի օրօք (1998-2008թթ․) զոհերի թիւը Հայաստանում եւ Արցախում կազմել է 92։ Սրանք արդէն պաշտօնական թուեր են։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի օրօք (2008-2018թթ․) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրուեց Ատրպէյճանի սադրած Ապրիլեան պատերազմի ընթացքում։ Միւս տարիների թիւերը գրեթէ համադրելի են երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի տարիների հետ։

Նիկոլ Փաշինյանի օրօք, չնայած մէկ տարի առաջ «գլուխ գովալուն», մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագէտների հաշուարկներով՝ 7 հազար։ Աւելին, Փաշինեանի ասած «աննախադէպ»-ը իրօք դարձաւ աննախադէպ․ մենք կորցրեցինք Հայրենիք, որը ձեռք էինք բերել աւելի քան 7 հազար զոհերի գնով եւ պահել՝ 26 տարի չունենալով լայնամաշտապ պատերազմ։ Եթէ Լեւոն Տէր-Պետրսեանի ժամանակ պատերազմը ու զոհերը հասկանալի էին՝ մենք ներքաշուեցինք մեզ պարտադրուած պատերազմի մէջ, ընթացքում ստեղծելով կանոնաւոր բանակ՝ ազատագրեցինք մեր հողերը, թուրքերին քշեցինք Արցախից, ապա 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրեայ պատերազմում կորցրեցինք գրեթէ ամէն ինչ, առաջին պատերազմում ազատագրածն ու շատ աւելին՝ տալով աւելի քան 5000 զոհ։ Ստացուեց, որ այդ զոհերը յանուն ոչնչի էին, ինչպէս ասում էր վարչապետի տիկին Աննա Յակոբեանը։

ՀՀ դատախազութեան տուած պաշտօնական թուերը վկայում են՝ կայունութիւն ու անվտանգութիւն Հայաստանն ու Արցախը ունեցել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների օրօք»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img