Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե կորոնավիրուսի նոր՝ բրիտանական տարբերակը 30% -ով ավելի մահացու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նա զգուշացրել է ճանապարհորդության սահմանափակումների և լոքդաունի շարունակական միջոցառումների մասին, քանի որ վարակի մակարդակը երկրում շարունակում է մնալ շատ բարձր:
Կառավարության՝ Նոր և զարգացող շնչառական վիրուսների սպառնալիքների խորհրդատվական խմբի (Nervtag) հետազոտողները եզրակացրել են, որ նոր տեսակը կարող է բարձրացնել մահացության մակարդակը 30 -40 տոկոսով: