ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Մի միտք արդէն երկար ժամանակ է տանջում է ինձ։ ԹՈՒՄՕ չունեցող թուրքերը չյաղթեցի՞ն հայերին․․․ Յաղթեցին, եւ այն էլ՝ ինչպէս։
Եւ ի՞նչ պիտի անել, որ հայերս ունենանք թէ՛ ԹՈՒՄՕ, թէ՛՝ առաջին հերթին, ՀԱՅՐԵՆԻՔ։
Մենք ուրախանում ենք Երեւանի կանաչապատման ծրագրերով, ոչ-ոք չի կարող չուրախանալ Երեւանում 100 նոր վերելակի փոխարէն 300 նոր վերելակ տեղադրելու որոշումով։ Բայց ի՞նչ անենք, որ ունենանք մի հայրենիք, ուր կը լինի արդարութիւն, սոցիալական արդարութիւն։ Դա չկարողացաւ ու նպատակ չունէր իրագործելու Նիկոլն ու իր թիմը։ Ի՞նչ անենք, որ կարելի լինի վերականգնել հայրենիքը, եւ իշխանութեան բերել այնպիսի ուժերի, որ արդարութիւն կը բերեն ԳՈՐԾՈՎ։ Ի՞նչ պիտի անել։
Ինձ համար կարեւոր է նախ՝ մարդկանց ուշադրութիւնը չշեղել հիմնախնդիրներից, երկրորդ՝ իրական իշխանափոխութեան համար նախադրեալներ ստեղծել, որի նախապայմանը դաւաճան իշխանութիւններին օր առաջ հեռացնելն է։ Մարդկանց միտքը թող կեդրոնանայ այս հարցերի վրայ։ Մարդկանց միտքը մի՛ շեղէք ձեր վերելակներով…: