Ուրբաթ, 11 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Թալալ Խրայս. Հայաստանի Սիրահարն ու Հայ Դատի Նուիրեալը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Զրոյցը Վարեց՝ ԼԵԹԻՍԻԱ ԼԷՈՆԱՐՏԻ

Ռազմական գօտիների առաջնագծում, անկախ վտանգից, Թալալ Խրայսը մշտապէս գնացել է աւելի հեռու, քան միւսները: Նա հարցազրոյց է վարել իտալացի ամենայայտնի քաղաքական գործիչների հետ: Նա հանդիպել է աշխարհի բազմաթիւ առաջնորդների հետ, գրել նրանց մասին, այդ թւում՝ Մուամմար ալ-Գազզաֆիի, Հոսնի Մուպարաքի, Օմար Ալ-Պաշիրի, Հըզպոլլահի գլխաւոր քարտուղար Սեյյետ Հասան Նասրոլլահի, Քրտական բանուորական կուսակցութեան (PKK) առաջնորդ Ապտուլլահ Օճալանի: Էլ չենք ասում համաշխարհային ֆիլմի աստղերի մասին, այդ թւում՝ Սոֆիա Լորենի, Թիմոթի Տալթոնի մասին։  


Էօճալանի հետ

Ռազմականթղթակից, լիբանանցիԹալալԽրայսը «Աս-Սաֆիր»արաբալեզութերթիԻտալիայիթղթակիցնէ, Իտալիա-Արաբական «Ասսատաքա»միութեանարտաքինկապերիղեկավարնէ: Արհեստավարժլրագրող, այնիրականներից, որոնքլռելեայնկատարումենմասնագիտութիւնը՝վաստակելովբոլորիյարգանքը։Բազմաթիւմիջազգայինլրագրողականմրցանակներիդափնեկիրէ։

Թալալ կը թղթակցի Սուրիոյ Պատերազմին

Նապատմելէպատերազմների, ողբերգականիրադարձութիւնների, յայտնիառաջնորդներիեւմեծարուեստագէտներիկեանքիմասին, բայց այս հարցազրոյցի գլխաւորհերոսը հենց ինքն է:

Թալալ, ե՞րբ եւ ինչպէ՞ս սկսուեց լրագրութեան հանդէպ այս կիրքը:

— Դա վաղուց է սկսուել: Ծնուել եմ 1952 թուականին, Պէյրութի պատմական կեդրոնում, ընտանիքի ութ երեխաներից երրորդն էի: Չնայած վաղ տարիքից սովորելու նկատմամբ մեծ հակում ունէի, սակայն ստիպուած էի աշխատել 14 տարեկանում ՝ ընտանիքիս օգնելու համար: Առաջին աշխատանքս հայկական սփիւռքի «Զարթօնք» օրաթերթի խմբագրութիւնում էր: Թերթի յօդուածները տանում էի տպարան: Այն ժամանակ այսօրուայ արհեստագիտութիւնները չկային, ամեն ինչ համակարգիչով չէր արւում:

Պատանի Թալալը

Դուք մշտապէս առանձնայատուկ ուշադրութիւն էք դարձրել Հայաստանին եւ Հայ դատի հարցերին: Որտեղի՞ց այդ հետաքրքրութիւնը:

— Երբ հայկական «Զարթօնք» օրաթերթի յօդուածները տպարան էի տանում, մի օր պատահաբար էջերը թերթելիս՝ տեսայ Հայոց ցեղասպանութեան սարսափելի պատկերները, ինչը շատ տպաւորեց ինձ։ Ցաւ ապրեցի՝ տեսնելով այդ լուսանկարները, եւ չնայած ես լիբանանցի արաբ մի պատանի էի, սակայն անմիջապէս խոր կապուածութիւն զգացի բնաջնջումից տուժած Հայ ժողովրդի հետ: «Զարթօնք»-ի խմբագրութեան շէնքում էր նաեւ Ռամկավար ազատական կուսակցութեան կեդրոնատեղին՝ Թէքէեան կեդրոնի յարկին տակ։ Եւ հենց այնտեղ ես հանդիպեցի Արաքսին, մի խելացի աղջկայ, որին Թէքէեան Մշակութային Միութեան օրուայ նախագահը կցել էր ինձ՝  հայկական մշակոյթին ծանօթացնելու համար: Արաքսն ինձ շատ բաներ սովորեցրեց, այդ թւում ՝ երգ ու երաժշտութիւն: Ես գնալով աւելի ու աւելի էի կապւում հայկականութեան եւ հայ համայնքի հետ:

Թալալի հօրենական ընտանիքի անդամները Թալալի մանկութեան օրերուն

Ամեն ինչ սկսուեց յօդուածներ տպարան տանելուց եւ աւարտուեց յօդուածներ գրելով։ Ինչպէ՞ս տեղի ունեցաւ այս մեծ քայլը:

— Դա «Զարթօնք» թերթի օգնական խմբագիր Նազարէթ Թոփալեանի շնորհիւ էր: Մի օր նա ինձ ասաց, որ ուզում է հայրիկիս տեսնել։ Այս խնդրանքն ինձ շատ անհանգստացրեց։ Մտածեցի՝ որոշել է ինձ աշխատանքից հեռացնել: Ծնողներս լուրը լսելուն պէս՝ կարծեցին, թէ ես ինչ-որ լուրջ խնդիրների մէջ եմ: Ես հիանալիօրէն յիշում եմ, թէ ինչպէս էր այդ օրը մայրս արդուկում հրշէջի համազգեստը, որը հայրս պէտք էր հպարտօրէն կրեր այդ հանդիպման համար (հայրս հրշէջ էր): Ես մնացի ընդունարանում, բայց լսեցի հօրս ու օգնական խմբագրի խօսակցութիւնը: Չէ, նա ինձ աշխատանքից չէր հեռացնում: Նա ասաց հայրիկիս, որ ես մեծ կարողութիւններ ունեմ, եւ որ պէտք է սովորեմ։ Նա որոշել էր, որ ես թերթում կ՛աշխատեմ կէս դրոյքով, որ կարողանամ երեկոյեան դպրոց յաճախել։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնն (ՀԲԸՄ) էր, որ վճարեց իմ կրթութեան համար: Ես ստիպուած էի եղել դպրոցը թողնել 4 տարի առաջ, սակայն Արաքսի օգնութեամբ կարողացայ արագ վերականգնել բաց թողածը: Ես խորապէս երախտապարտ եմ այն ​​սիրոյ համար, որ իմ նկատմամբ ցուցաբերեցին հայկական նշեալ հաստատութիւններն ու Արաքսը:

1970-ին Լիբանանի Կոմունիստական ​​կուսակցութիւնից կրթաթոշակ ստացայ՝ Պուլղարիայում բժշկութիւն ուսանելու համար։ Արդեն 1974-ին մի օր ստացայ «Զարթօնք» թերթի օրինակը եւ ի զարմանս ինձ՝ թերթի երկար խմբագրականն ամբողջովին ինձ էր նուիրուած: Խմբագրականը Նազարէթ Թոփալեանի ստորագրութեամբ էր, մարդ, որը վերանայեց իմ կեանքի պատմութիւնն ու ինձ համար կանխատեսեց փայլուն ապագայ լրագրողական ոլորտում: Հենց այս յօդուածն էր, որ փոխեց իմ կեանքի ուղին, քանի որ այդ պահից սկսած ես զգում էի, որ դաւաճանում եմ լրագրութիւնը՝ յանուն բժշկութեան։ Այդ պահին հասկացայ, որ պէտք է լրագրող լինեմ, այլ ոչ թէ բժիշկ։ Տեղին է հոս նաեւ յիշել Նազարէթ Թոփալեանի մարդկային այլ մէկ արժանիքը: Կը յիշեմ, օր մը ան շահած էր Լիբանանի վիճակահանութեան մէկ պարգեւը: Եթէ ճիշդ կը յիշեմ 1000 կամ 10,000 լիբանանեան ոսկի էր: Թոփալեան, որ ինք պէտք ունէր գումարի, անմիջապէս անկէ մաս մը ինծի նուիրեց: Դարձեալ չեմ յիշեր գումարը, սակայն կը յիշեմ, որ ինծի համար շատ մեծ բան էր…:

Ուրեմն թողեցիք բժշկութիւնը եւ վերադարձաք Լիբանան, բայց ինչո՞ւ չշարունակեցիք աշխատել «Զարթօնք» թերթում:

— Ցաւօք, իմ վերադարձից մի քանի ամիս անց սկսուեց քաղաքացիական պատերազմը, եւ Լիբանանի մայրաքաղաք՝ Պէյրութը բաժանուեց արեւելեան եւ արեւմտեան մասերի: Արեւմուտքում ես Լիբանանի ժողովրդի օգնութեան միութեան մաս էի կազմում՝ կիրառելով բժշկական փորձս։ Կեանքեր փրկեցի, բայց իսպառ կորցրեցի կապը արեւելեան Պէյրութի հետ, որտեղ գտնւում էին հայկական «Զարթօնք» թերթի խմբագրատունը եւ Թէքէեան Կեդրոնը:

Ի՞նչը Ձեզ բերեց Իտալիա:

— 1979 թուականին եմ եկել Իտալիա՝ քաղաքագիտութիւն սովորելու: 1980-ին տեղի ունեցաւ Իրպինիայի սարսափելի երկրաշարժը: Ես ողբերգութեան կիզակէտում էի եւ տարբեր յօդուածներ էի գրում: Լիբանանեան «Աս-Սաֆիր» թերթը նկատել էր ինձ եւ վարձեց՝ որպէս թղթակից Իտալիայում: Այդ տարիներին զբաղուած լինելով համաշխարհային գործերով՝ ես մի փոքր հեռացել էի իմ հայրենիքից՝ Լիբանանից, եւ հայ դատից:

Բայց Հայաստանը դեռ մնաց ձեր սրտում, ինչպէ՞ս գտաք այն:

— 2012-ին մեկնել էի Թեհրան`մասնակցելու Մետիա գիտաժողովի: Հայաստանը ներկայացնում էին «Արմէնփրես» հայկական լրատուական գործակալութեան գործընկերները՝ Նազի Ասատրեանը եւ Արաքս Կասեանը: Առաջին օրերին չէի համարձակւում մօտենալ նրանց՝ հայ դատը լքած լինելու մեղքի զգացումից: Մենք  միայն վերջին օրը ծանօթացանք, եւ Արաքսն ինձ հրաւիրեց Հայաստան: Հայաստան մեկնեցի հենց նոյն տարում՝ Սուրբ Ծննդեան օրերին: Ես ամեն օր երկու յօդուած էի գրում եւ ինձ շատ աւելի հանգիստ էի զգում, քանի որ Արաքսի եւ Նազիի շնորհիւ ես վերսկսել էի իմ պայքարը հայ ժողովրդի՝ իմ եղբայրների համար, եւ նրանց հետ միասին: Նազին մինչեւ օրս օգնում է ինձ իմ պայքարում՝ հայ ժողովրդի պայքարում, ժողովուրդ, որին ես միշտ սիրել եմ, որն ինձ ամեն ինչ տուել է, երբ դժուարութեան մէջ եմ եղել, տուել է՝ առանց որեւէ բան պահանջելու։ Ես հասկացայ, թէ ինչո՞ւ են հայերն այս ամենն արել ինձ համար. հայերը, որոնք շատ են տառապել, այլեւս չեն ցանկանում տառապեալ մարդկանց տեսնել, եւ ես երդուել եմ միշտ լինել այն մարդկանց կողքին, որոնք պայքարում են իրենց ինքնորոշման համար: Ես ծանօթացայ հայերի հետ ու հայ դատին իմ մանկութեան տարիներին եւ ես երդուեցի, որ մինչեւ կեանքիս վերջ լինելու եմ այս փառապանծ ժողովրդի կողքին:

Յ․Գ․ Թալալը երկար ճանապարհ է անցել, եւ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, նա մշտապէս ամենաթոյլերի կողքին է եղել: «Աս-Սաֆիր» թերթի խմբագիրը Թալալի մասին գրել է. «Թալալ Խրայսը շատ իւրայատուկ թղթակից է, մարդ, որը գնում է այնտեղ, որտեղ ուրիշները չեն համարձակւում գնալ: Նա բոլորին զարմացնում է իր բացառիկ նիւթերով, նա  խօսում է այն մարդկանց ձայնով, որոնք ձայնազուրկ են»:

Թալալ «Զարթօնք»ի խմբագրատան մէջ գլխաւոր խմբագիր՝ ընկ. Սեւակ Յակոբեանի կողքին – 2015 —
 

Յ․Յ․Գ․ Թալալ Խրայսը երախտիքի խօսքեր է յղում այն մարդկանց, որոնք իրեն ուժ են տուել առաջ շարժուելու համար, այդ մարդկանց թւում են՝ «Արմէնփրես» լրատուական գործակալութեան տնօրէն Արամ Անանեանը, գլխաւոր խմբագիր Նարինէ Նազարեանը, «Արմէնփրես»-ի նախկին թղթակիցներ Տաթեւիկ Գրիգորեանը, Անուշ Թորոսեանը։

«Ես երբեք չեմ մոռանայ «Զարթօնք» օրաթերթի ներկայիս գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանին՝ բացառիկ մարդ եւ քաղաքական կերպար։ Ես երջանիկ եմ, որ այսօր կարող եմ թղթակցել «Զարթօնք»-ին, որի նախկին օգնական խմբագիր՝ Նազարէթ Թոփալեանի ցանկութիւնն էր ինձ տեսնել որպէս լրագրող։ Ահա ես այստեղ եմ՝ «Զարթօնք»-ում, եւ գրում եմ «Զարթօնք»-ի մասին»։

assadakah.com

Թարգմանեց՝ ՆԱԶԻ ԱՍԱՏՐԵԱՆ

Տեսերիզ-վկայութիւն մը ԶԱՐԹՕՆՔ-ի մասին անոր 80-ամեակին – 2017 –

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img