ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանքներ տարվեն այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ:
«Արմենպրես»—ի փոխանցմամբ` այս մասին Զարիֆն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում:
«Ես շատ ուրախ եմ շնորհավորել ձեզ, պարոն Պուտինին` Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու առիթով: Ամեն դեպքում, մեր ընդհանուր մտահոգությունը նրանում էր, որ այդ հակամարտությունն ընթանում էր երկուսիս հարևանությամբ, լարում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է` աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարություններում»,- ասել է Զարիֆը:
Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, իսկ հունվարի 27-ին կժամանի Հայաստան: