Երկուշաբթի, 20 Մայիսի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է Արցախի դեմ պատերազմում վարձկանների մասին Հայկո Մաասի խոսքերը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանական լրատվամիջոցները, հավատարիմ մնալով փաստերը խեղաթյուրելու իրենց քաղաքականությանը, այս անգամ սխալ են ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի խոսքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Sputnik Azerbaijan-ը գրել է, թե անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկաններ օգտագործելու մասին հարցին, Մաասը նշել է, որ դրա վերաբերյալ փաստեր չեն գտնվել:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի ամբողջական ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ նման արտահայտություն Մաասը չի հնչեցրել, փոխարենը նշել է, որ այդ հարցն իրենց հայտնի է, և դա միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են սիրիացի վարձկաններ:

«Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների հարցին մենք ծանոթ ենք, սակայն, կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ դա միակ հակամարտությունը չէ տվյալ պահին, որտեղ ներգրավված են սիրիացի վարձկաններ: Մենք նման իրավիճակ ունենք նաև Լիբիայում: Այն տեղեկություններով, որոնք մենք ունենք (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ), ենթադրում ենք, որ հակամարտության գոտում որոշ քանակությամբ դեռ մնում են սիրիացի վարձկաններ և միջազգային մակարդակով ներդրվել են բոլոր ջանքերը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք նրանք օգտագործվել, նրանց քանակությունը և ովքեր են կրում պատասխանատվություն իրենց ներկայության համար, սակայն այս հարցով մենք վերջնական տեղեկատվություն չունենք»,- նշել է Մաասը:

Արտգործնախարարը հայտնել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, Գերմանիան պատրաստ է իր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img