ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձավ տեղեկություններին, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժանվում և նշեց, որ այդ հարցով ուսումնասիրություններ են կատարվում:
«Մենք նույնիսկ դիմել ենք այն անձանց, ովքեր հանդես են եկել նման հայտարարություններով, որ տրամադրեն գեթ մեկ նմուշ, որը տեղի չի ունեցել, որպեսզի առավել հստակ ուսումնասիրություն կամ քննություն կարողանանք իրականացնել», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆիդանյանը՝ ավելացնելով, որ որևէ փաստ առկա չէ, իսկ քննություն կարող է իրականացվել միմիայն հիմնավոր փաստերի առկայության դեպքում:
Փոխոստիկանապետն ընդգծեց՝ որևէ դեպք, հիմնավոր փաստ չկա, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին: