Նիկողայոս Ադոնց (Տէր-Աւետիքեան) (10 (22) Յունուար 1871, Բռնակոթ, Զանգեզուրի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն — 27 Յունուար 1942, Պրիւքսէլ, Պելճիքա), հայ պատմաբան, հայագէտ, բիւզանդագէտ եւ բանասէր։
Նիկողայոս Ադոնց ծնած է 1871-ին Հայաստանի Սիւնիքի մարզի Բռնակոթ գիւղի մէջ (Սիսիան)։ Ուսած է Տաթեւի ծխական դպրոցէն ու Էջմիածնի Գէորգեան ճեմարանէն ներս, այնուհետեւ՝ 1892-94 թթ Թիֆլիսի ռուսական կիմնազիոյ մէջ։ 1899-ին ոսկէ պարգեւանշանով աւարտած է Փեթերսպուրկի համալսարանի արեւելեան լեզուների եւ պատմա-բանասիրական ճիւղերը։ Աշակերտած է Նիկողայոս Մառին։