Հայ առաքելական եկեղեցին հնարավոր ջանքերը գործադրում է` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
«Արմենպրես»—ի փոխանցմամբ` այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ—ն:
«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,- ասաց կաթողիկոսը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ գերիների վերադարձի հարցով ՀԱԵ-ն դիմի Հռոմի պապին, Գարեգին Բ-ն նշեց, որ իրենք քննարկում են այդ հարցը և պատշաճ քայլեր ձենարկում: