Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն խստագույն դատապարտեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գրավված տարածնքերում հայկական եկեղեցիների պղծման դեպքերը:
«Արմենպրես»—ի փոխանցմամբ` այս խնդրին Գարեգին Բ-ն անդրադարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:
«Բնականաբար, մենք խստագույնս դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր գործադրում ենք, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտող խոսքն ասի այդ երևույթների առնչությամբ»,- նշեց Գարեգին Բ-ն:
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանությանը, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին` Կիրիլ պատրիարքին, այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որ Դադիվանքը շարունակի իր ծառայությունն ու առաքելությունը: