Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյալի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան», — ասել է Մուրադովը:
Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հրապարակել է գերությունից այսօր հայրենիք վերադարձած գերիների անունները: «Այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերեվարված 62 զինծառայողներից հինգը։
Գերությունից ազատված մեր հայրենակիցներն են՝
- Հարությունյան Էդիկ,
- Մաթևոսյան Սեյրան,
- Կարեն Վարդանյան,
- Արմեն Նազրամադյան
- Աշոտ Վարոսյան»: