Երեքշաբթի, 25 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Վեդի քաղաքում բացվել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արարատի մարզի Վեդի քաղաքում բացվել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Արարատի մարզպետարանը՝ հունվարի 27-ին բացման արարողությանըներկա են  եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ:

Միջոցառման մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:

Բացման խոսքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ՀարությունյանըԱՀ նախագահն իր ելույթում շեշտել է. «Ուզում եմ գլուխ խոնարհել զոհվածների հարազատների, նրանց ընտանիքի անդամների առջև: Վերքերը շատ թարմ են` ունենք անհետ կորածներ, բայց մյուս կողմից չենք կարող մոռանալ այն հերոսությունները, որոնք կատարել են մեր զինվորները, հրամանատարներն ու կամավորականները»:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր ելույթում նշել է, որ պետք է միշտ վառ պահել ընկած հերոսների հիշատակը:

«Այսօր բոլորիս համար կարևոր օր է. կարևոր է, որովհետև վաղը՝ հունվարի 28-ին կլրանա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, մեր փառապանծ բանակի կազմավորման 29-րդ տարեդարձը: Տոն, որը մեր պետական տոնացույցում ամենակարևորներից մեկն է: Այսօրը կարևոր է նաև նրանով, որ մեկ անգամ ևս խորհելու առիթ ունենք, քանի որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից՝ կա թախիծ և տխրություն, որովհետև հիշում ենք մեր նահատակված ընկերներին, մեր անձնազոհ զավակներին, մյուս կողմից՝ մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում:

Փա՛ռք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր մարտիկներին: Նրանք մեկ անգամ ևս հաստատել են այն իրողությունը, որ պետք է ամեն ինչ անենք մեր հայրենիքի սահմաններն ամուր պահելու համար»,- ընդգծել է մարզպետը:

 Տերունական աղոթքից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանի մոտ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img