Ռուբէն Կարոյեան իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Այս նկարն համարւում է աշխարհում, վերջին տասը տարուայ լաւագոյն լուսանկարներից մէկը, որովհետև այն լուսանկարչին ստիպել է ընկճուել:
Ընձառիւծներն յարձակւում են եղնիկի վրայ այն պահին, երբ նա խաղում էր ձագերի հետ:
Եղնիկն ունէր փախչելու հնարաւորութիւն։ Բաւական հեռաւորութիւն էլ կար, որպէսզի հասցնէր փախչել և փրկել սեփական կեանքը, բայց նա որոշեց յանձնուել մահուանը։
Ինչո՞ւ
Պարզապէս, առկայ հեռաւորութիւնը թոյլ էր տալիս անվտանգ փախչել միայն ի՛ր արագութեամբ, բայց ոչ ձագերի։ Եթէ նա որոշեր փախչել ամբողջ ուժով, ձագերին պէտք է հետ թողներ, քանի որ նրանք այդքան արագավազ չէին։ Եւ այսպէս, յանձնուելով ընձառիւծներին, եղնիկը փոքրերին փախչելու հնարաւորութիւն տուեց։ Մինչ նա զբաղեցնում էր սոված ընձառիւծներին՝ ձագերը հասցրեցին փախչել։
Լուսանկարիչը հասցրել է ֆիքսել կենդանութեան վերջին պահը այն մօր, որի կոկորդը գտնւում է ընձառիւծների բերանում, մինչդեռ մայրը առանց երկմտելու և մահուան մասին մտածելու, նայում է ձագերի ետևից՝ համոզուելու համար, որ բալիկներն ապահով հասցրեցին փախչել։
ՄԱՅՐ
Միակ մարդը աշխարհում, որի ինքզոհաբերումը սահմաններ չի ճանաչում, սեփական բալիկներին փրկելու համար։
Ինչ էլ անում են միեւնոյնն է. եղնիկը նայում է նոյն կէտին
Ցնցող է… մայրը՝ մայր է: Վերի պատմութիւնը փոխաբերական իմաստով դիտուած, ազգ մը իր կարգին պէտք է ունենայ մօր պէս զինք սիրող առաջնորդ, որ երբ բարբարոսները փորձեն երկիրը խոշտանգել, ճիշդ ժամանակին գտնէ լուծումներ, մէկ կողմ դնելով իր անձնական եսը: Ճիշդ ժամանակին գիտնայ նաեւ հրաժարիլ իր պաշտօնէն, երբ պէտք է զոհաբերել իր անձը յանուն հայրենիքի խաղաղութեան ու ազգին փրկութեան..:
Խմբ.