Աղդամի շրջանում հունվարի 30-ին կսկսի աշխատել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:
«Կենտրոնը գործունեությունը կսկսի արդեն վաղը» — նշել է աղբյուրը:
Աղբյուրը հայտնել է, որ դիտարկումն իրականացվելու է նաեւ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, կենտրոնում ընդգրկված են 60 ռուս եւ 60 թուրք զինծառայողներ: