Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Մեղա՛յ, Հայրենի՛ք…

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԷՎԵԼԻՆԱ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ

Իրիկունը կռուած տղերքը մեր տուն եկան, թաս-թասի ետեւից թունդ օղի խմեցին, հարբեցին, լաց եղան, հայհոյեցին, էդ գիտունները, խիզախները, որ  44 օր անցել էին դժոխքի բոլոր պարունակներով, որ պինդ գրկել էին ջահէլների արիւնոտ, սառչող մարմինները, լսել էին նրանց վերջին մրմունջները:  Մի բուռ կսկիծ դարձած հրամանատարը, անփայլ աչքերով կամանդիրը, ասեց. «Չգիտեմ, ո՞նց ապրեմ, ախր թշնամուն թողած, բորենիների ու վայրի խոզերի վրայ էինք կրակում, չէինք կարող չկրակել, գիտէինք, որ ԱԹՍ-ները կը գան կրակոցների ուղղութեամբ, բայց կրակում էինք: Ես քու…»

Նրա ձեռքերը դողում էին: Չդիմացայ, տղամարդկանց մենակ թողեցի իրենց ցաւի հետ: Երկար, մինչեւ կէսգիշեր լսւում էր նրանց մէ՛կ զիլ, մէ՛կ նուաղող ձայները: Տղերքը գնացին:

Գիշեր է, ու արդէն յունուարի 28-ն է, հայոց բանակի օրը:

Երկա՜ր, յաւէրժութիւն թուացող տանջալից գիշեր: Չգիտեմ, քանիսն են այս գիշեր իմ պէս տառապում մեղքերի մէջ, մտորումների մէջ, դեգերումների մէջ: Չգիտեմ, քանի անգամ կրկնեցի ենթագիտակցութիւնից եկած Չարենցի մորմոքը, որ գրել էր 1915-ին. Գիշերը ամբողջ հիւանդ, խելագար ես երազեցի արեւի մասին,,,

Բայց շուրջս այնպէս գունատ էր, տկար, խօսքեր չկային ու արեւ չկար:

Առաւօտեան արդար արեգակը ո՞նց բացուի մեզ՝ խեղճացածներիս վրայ, անկարողներիս վրայ, անճարակներիս վրայ, ատելութեամբ թունաւորուածներիս վրայ, պառակտուածներիս վրայ, ներսի թշնամու, դաւաճանների ձեռքը գերութիւն ընկածներիս վրայ, ցաւի ու կորստի հետ հաշտուողներիս վրայ:

Որ լոյսը բացուի, ո՞ն,ց նայենք քաղաքին, երկրին, Արարատին: Ին՞չ երեսով գնանք Եռաբլուր: Ոն՞ց ասենք՝ փառք քեզ հայոց բանակ, ո՞նց ասենք՝ զինուորը չի պարտուել, խաբել ու պարտուել, ծախուել է իշխանութիւնը: Ոն՞ց խոստովանենք, որ խաբուած ազգ ենք, միամիտ ու դիւրահաւատ, օտար սիրող ազգ ենք,  որ մեր ուղեղը, մեր սիրտն ու հոգին բացում տալիս ենք կեղծ մարգարէներին,  ստախօսներին, փարիսեցիներին, ծախուած հոգիներին: Տալիս ենք, որ լուանան ճերմակեցնող, հոգու գոյները, երկրի գոյները վերացնող թունաւոր նիւթերով, օտար կեղտաջրերով:

 Ին՞չ պատասխան տանք անկախ Հայրենիք, պետութիւն ու բանակ, միացեալ Հայաստան, ազատագրուած Արցախ երազող սերունդներին: Ին՞չ պատասխան տանք կեանքի ու արեան, զրկանքների գնով այդ ամէնը նուաճածներին: Ին՞չ պատասխան տանք մասունք որոնող ծնողներին,  գերութեան մէջ տառապողներին ու նրանց հարազատներին, հազարաւոր նահատակների ծնողներին ու նրանց հոգիներին, ինչպէ՞ս մխիթարենք սայլակների մէջ կուչ եկած վիրաւոր առիւծներին:

Ին՞չ պատասխանենք նրանց հարցերին, ովքեր սեփական ձեռքերով իրենց կառուցած տունն են վառել, մուլքն ու այգին, ովքեր ողբացել են իրենց տան աւերակների մօտ, ի՞նչ ասենք  տնանկներին, անօթեւան դարձածներին, վախեցած մանուկներին, յուսախաբ մայրերին, վհատուած ծերերին:

Ին՞չ պատասխանենք հազարաւոր վանքեր կառուցած անյայտ ու յայտնի ճարտարապետներին, շալակով լեռների ծերպերը քար ու աւազ բարձրացրած շինականներին, աչքի լոյսով հազարաւոր խաչքարեր ասեղնագործած վարպետներին, 43 ահռելի բերդ ու ամրոց կառուցած հզօրների հոգիներին, ո՞նց ասենք, թէ մեր նորօրեայ խաբեբան Վասակ Սիւնին, Գետադարձը, Մելիք Ֆրանգիւլն ու Մելիք Շահնազարը ու բոլորին միաժամանակ տուած-անցած աննախադէպ դաւաճանը մի խաւար գիշեր մեծ, շատ մեծ սկուտեղի վրայ, «կիրթ ու գրագէտ» թուրք ու թաթար կարդաշներին յանձնեց այդ ամէնը, տուեց, ծախեց չծախուողը: Տուեց, որ պղծեն, տուեց, որ սեփականեն, տուեց, որ քանդեն: Ու նրանք՝ արարող, կառուցող նախնիները չե՞ն հարցնի՝ բա միւսները՞, բոլո՞րդ, դու՞ք, իւրաքանչիւ՞րդ: Ին՞չ պատասխան տանք, մեղա՜յ ասելուց բացի:

ՈՒ Շուշի՜ն, Շուշի՜ն, երազանքի՛ քաղաքը, ոգու՛ քաղաքը, լոյսի՛ քաղաքը, որ առանց կռուի յանձնեց ու ասեց՝ դժգոյն ու դժբախտ քաղաք էր, մերը չէր: Տուեց, գերութեան յանձնեց  մեր Երուսաղէմը:

Էս ի՞նչ մեղքերի ու մղձաւանջի մէջ ենք ապրում, թողնում ենք, որ նեռը թուրքից թուրքին զարկերակ անցկացնելու, պորտայ՝լար անցկացնելու հող ու տարածք տա մեր հողից, մեր երկրից: Որ իրենք աւելի՞ ուժեղանան, որ միաւորուեն ու նորից կոտորե՞ն մեզ, նորից յօշոտեն մեր մի բուռ մնացած Հայրենիքը:

Ոն՞ց ենք թողնում: Ինքներս մեզնից գլուխ չենք հանու՞մ:

Ոն՞ց, ո՞նց բժշկենք մեր քրքրուած հոգիները, ոնց վերականգնէք աշխարհով մէկ ցիրուցան մեր բզկտուած ինքնութիւնը, մեր ծանր վիրաւոր արժանապատուութիւնը, ո՞նց:

Ոն՞ց փրկենք, ո՞նց կանգնեցնենք մեր ոտքի տակից հոսող մի բուռ սրբութիւնը, հողը: Ոնց փակենք մեր վառուած, փշրուած դարպասները, դուռ ու երդիկը, ո՞նց:

Ու դեռ պահու՞մ, կուշտ ու ճոխ կերակրու՞մ ենք  դաւաճաններին, ծախուածներին, մատնիչներին, ներսի թշնամիներին, օտար գործակալներին, կեղծարարներին, մեղսագործներին, օրինազանցներին, ռազմական յանցագործներին, պետական դաւաճաններին:

Մեղա՜յ Հայրենիք, մեղա՜յ, մեղա՜յ, մեղա՜յ:

Լոյսը բացուեց: Թանձր մառախուղ է: Ոչինչ չի երեւում:

«Եռագոյն»

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img