Ադրբեջանում հունվարի 30-ին իր գործունեությունն է սկսում Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: Ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:
Կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:
«Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն այսօրվանից սկսում է գործունեությունը: Թուրք և ռուս զինծառայողները, որոնք ընդգրկվել են կենտրոնի աշխատանքներում, արդեն Ադրբեջանում են»,-տեղեկացրել է Դարգյախլին: