Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փետրվարի 1-ից ԱՄՆ-ում հասարակական տրանսպորտից օգտվելիս (ինքնաթիռ, գնացք, մետրո, ավտոբուս) դիմակ կրելը պարտադիր կլինի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին տարբեր տրանսպորտային միջոցներում պարտադիր դիմակ կրելու վերաբերյալ հրաման է պատրաստում:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները 2021 թվականի հունվարի 29-ին հրաման են ներկայացրել, ըստ որի՝ հասարակական տրանսպորտի ուղևորներից պահանջվում է դիմակներ կրել՝ կանխելու համար այն վիրուսի տարածումը, որը բերում է COVID 19-ի»,-ասվում է CDC-ի հայտարարության մեջ: