Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման. Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Վերջին շրջանի աղմկահարույց վերնագրերից մեկը այն մասին է, թե ես իբր հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ։

Այս մասին Ֆեյսբուքում «Շուշիի մասին» վերնագրով ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ մեջբերելով նաև ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր այն հայտարարությունը․ «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ Ադրբեջանից փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- գրում է NEWS.am-ը:

Վարչապետի խոսքով՝ այս արտահայտությունը օգտագործելով՝ ոմանք ասում են, թե ինքը պնդել է, որ Շուշին հայկական քաղաք չէ։ Նա նշեց, որ ինքն այդ թեմային անդրադարձել է՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ՌԴ նախագահը առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններում կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով հայկական վերահսկողության ներքո։

«Պատերազմի ընթացքում եղել է պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին խոսակցություն, և ադրբեջանական կողմը պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանական փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ էության, խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորության մասին։ Երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնենք, առաջ եկավ նոր պայման, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները՝ 1992 թվականին գոյություն ունեցած ստատուս քվոյի համաձայն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ վերոնշյալ փաստը պարզ դարձավ, իրեն շատերը հրապարակային մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ինքն այդ հնարավորությունը չի օգտագործել։

«Ես արձագանքել եմ այդ իրողությանը, թե այդ ովքեր ու ինչպես են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է ասում»,- ընդգծեց Փաշինյանը։

Պատերազմը կանգնեցնելու պայմանը Շուշիի վերաբերյալ կոնտեքստում, վարչապետի խոսքով, 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն է։

«Խոսքը իր ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության, այսինքն՝ մենք պատմական հարց չենք քննարկել։ Քննարկել ենք մի կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 1992 թվականին առկա ժողովրդագրական ստատուս-քվոյին համապատասխան։ Որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն հայկական վերահսկողության ներքո է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` սա ընդամենը ցույց է տալիս լրատվական մանիպուլյացիայի օրինակը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img