Էստոնիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Յակ Մադիսոնն ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդը Թրամփին առաջադրել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քաղաքական գործիչը, որը ներկայացնում Է Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը, բացատրել Է, որ Թրամփի թեկնածությունն առաջադրել Է այն բանի առնչությամբ, որ նա ԱՄՆ-ի առաջին նախագահն Է վերջին 30 տարվա ընթացքում, որի ծառայության ժամանակ նրա կողմից ղեկավարվող երկիրը պատերազմներ չի սկսել:
«Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արեւելքում ստորագրվել են մի շարք հաշտության համաձայնագրեր, որոնք օգնել են ապահովել կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Տեսնենք՝ ով կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ»,-Մադիսոնը փետրվարի 1-ին գրել Է Facebook-ում: Նա նշել Է, որ ինքը միակը չԷ, ով Թրամփին առաջադրում Է Նոբելյան մրցանակի:
«Բայց, ինչպես գիտենք, որքան շատ են հայտ ներկայացնողները, այնքան մեծ են հաջողությունների շանսերը»,-կարծում Է Մադիսոնը: Խաղաղության Նոբելյան մրցանակն Օսլոյում ամեն տարի շնորհվում Է 1901 թվականից: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն, թեկնածուներին կարող են առաջադրել, այդ թվում, ազգային խորհրդարանների եւ տարբեր երկրների կառավարությունների անդամները, միջազգային դատարանների անդամները, համալսարանների ռեկտորները, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի գործող եւ նախկին անդամները եւ խորհրդականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: