Երեքշաբթի, 11 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

ՄԱԿ-ի փորձագետները հայտարարում են՝ ԼՂ պատերազմի գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլի ռազմագերիներին և մյուս գերիներին, ինչպես նաև ընտանիքներին հանձնել մահացած անձանց աճյունները, որպեսզի նրանք հուղարկավորվեն՝ համաձայն իրենց մշակութային ավանդույթների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

«Բոլորը, ովքեր հակամարտության հետևանքով զրկվել են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տուն, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան ստանալ իրենց սիրելիների աճյունները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի»,- նշել են փորձագետները:

Նրանք ընդգծել են, որ ահազանգեր են ստանում այն մասին, թե ռազմագերիներն ու մյուս գերիներն առանց որևէ դատական գործընթացի սպանվում են, անհետանում, ենթարկվում են բռնությունների ու դաժան վերաբերմունքի:

«Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի դա պատերազմական վիճակ, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել խոշտանգումներն ու բռնի անհետացումները: Նմանօրինակ գործողությունները ևս ռազմական հակամարտության ժամանակ կարող են համարվել պատերազմական հանցագործություն»,- ընդգծել են մարդու իրավունքների հարցերով փորձագետները:

Նրանք հատկապես ահազանգել են մահացած անձանց մարմինների նկատմամբ խոշտանգումների փաստերի առնչությամբ: «Երկու կողմերն էլ սկսել են վերադարձնել ռազմագերիներին ու մյուս գերիներին, և մենք կոչ ենք անում նրանց իրականացնել դա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հստակեցնել անհետ կորածների ճակատագիրն ու արժանապատվորեն վերաբերվել մահացած անձանց մարմիններին»,- նշել են նրանք:

Փորձագետները կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին ամբողջական, անհետաձգելի, անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացնել հակամարտության ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ՝ պատասխանատվության ենթարկելու կազմակերպիչներին և հատուցելու տուժածներին: Նրանք հավելել են նաև, որ հետագայում ևս շարունակելու են փոխգործակցությունը երկու երկրների իշխանությունների հետ և հետևելու են իրավիճակին:

Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո բազմաթիվ են տարածվող տեսանյութերը, որոնք փաստում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: Հրապարակվել են փաստեր քաղաքացիական անձանց, տարեցների նկատմամբ ծաղրի ու բռնության առնչությամբ: Խեղվել են բազմաթիվ մարմիններ, գերիների պահման պայմանների մասին տեսանյութերը վկայում են նրանց իրավունքների կոպիտ խախտումների մասին: Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձի գործընթացը, նրանց նկատմամբ հարուցում հիմնազուրկ քրեական գործեր:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img