Ուրբաթ, 11 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Սլաք. Կարեւոր Լուր Եւ Առաջարկ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

    ԵՈՒՆԵՍՔՕ-ն այս տարի մանրանկարչութիւնը/ մինիաթիւրը, գրանցել է որպէս իրանական, հնդկական, թուրքական եւ ազրպէյճանական արուեստ։ Աֆղանիստանը բողոքել է ու հիմա քննարկւում է այդ երկիրն էլ ներառել որպէս մանրանկարչութիւն արուեստ ունեցող երկիր։

    Ո՞ւր է Հայաստանը։ Մատենադարանում պահուող ցուցանմուշները ներկայացնելով, հայկական Սփիւռքում պահուող թանգարանային գանձերը ներկայացնելով, կարելի է դիմում կատարել ԵՈՒՆԵՍՔՕ-ին՝ աւելացնելու Հայաստանի անունը այդ ցանկում։ Ո՞ւր է Հայաստանի ԿԳՄՍ․․․ նախարարութիւնը։ Ի՞նչ էր անում Մշակոյթի փոխնախարար Նարինէ Խաչատրեան — Թուխիկեանը օրին։ Ինչո՞ւ նման կարեւոր հարցերում այսքան անլուրջ եւ անպատասխանատու մօտեցում են կիրառում։ Քնա՞ծ են նրանք, թէ՞ դիտմամբ փափուկ բարձ են դնում հայերի գլխի տակ։ Ի՞նչ է արել հայկական կողմը, եթէ իմացել է քննւում է մանրանկարչութիւնը գրանցել որպէս մի շարք երկրների արուեստ, իսկ եթէ չի իմացել, ապա արդէն ողբերգութիւն է։ Փաստօրէն չկայ Մշակոյթի նախարարութիւն, չկար Մշակոյթի փոխնախարար։ Հիմնականը՝ մարդկանց միտքը կարեւոր հարցերից շեղելն է․․․ Ու, պարգեւավճար, պարգեւավճար, պարգեւավճար՝ մինչեւ վերջ։

*     *     *

    Հայաստանի ներկայ ոչ-բարով իշխանաւորները շատ լաւ սերտել են մարդկանց միտքը հիմնական հարցերից շեղելու արուեստը։ Մի օր Շուշի, մի օր Մակունցը դեսպան, մի օր՝ ուրիշ․․․ Ու նպատակը հիմնական հարցը, որ այս խայտառակ պարտուած, հողատու, դաւաճան իշխանութիւնների հեռանալն է՝ լուսանցք տանելը։ Ի՞նչ է պատահում գործնականում։ Ամեն օր մի նոր յիմար բան մէջտեղ գցելով, մամուլը՝ ուղղորդուած, ու ժողովուրդը սկսում են քննել, քննարկել, իրար պատասխանել, հայհոյել․․․, եւ ասել, որ, ախր, դեսպանը պիտի փորձ ունենայ․․․ Ինչ է, իրենք չգիտե՞ն դեսպանը պիտի փորձ ունենայ։ Գիտեն ու լաւ գիտեն։ Բայց նպատակն ուրիշ է։ Մարդկանց միտքը շեղել հիմնական հարցից ու նրանց զբաղուած պահել այսպիսի յիմարաբանութիւններով․․․ Շուշին հայկակա՞ն է/ չէ՞․․․

    Իմ առաջարկն է՝ այսուհետ ոչ-ոք չքննարկի այն հարցերը, որ շեղում են մարդկանց միտքը կարեւոր հիմնահարցից, ու դա այս ազգադաւ, հակահայ իշխանութիւնների օր առաջ հեռանալն է։ Նոյնիսկ չքննել խորհրդարանական ընտրութիւններ անել/ չանելու հարցը։ Հիմա պիտի ունենալ մէկ պահանջ։ Հեռանայ այս թրքածին ու թրքամոլ իշխանութիւնը օր առաջ, ու գործի գլուխ գայ ժամանակաւոր իշխանութիւն։ Ուրիշ հարց, որ նպատակ ունի ժամանակ շահել ու շեղել մարդկանց միտքը, ԲՆԱՒ չքննարկել։ Իհարկէ, դեղին մամուլը վարձատրւում է հէնց սրա համար, բայց մենք չկլանուենք դրանով, թէեւ պէտք է ու անհրաժեշտ է բացայայտել իշխանութիւնների սուտն ու կեղծիքը։ Բայց, չկլանուել միայն այս հարցով։

    Իմ խնդրանքն է, նրանք որ ունեն ծանօթութիւններ Հայաստանում ու կարող են ազդեցիկ լինել մշակութային ոլորտում, անպայման բարձրաձայնեն մանրանկարչութիւնը որպէս հայկական արուեստ ԵՈՒՆԵՍՔՕ-ի ցանկում գրանցելու հարցը։ Թուրքը տիրանում է մեր ամեն ինչին․ հայրենիքին, մշակոյթին, արուեստին։ Գոնէ այս հարցը կանխենք։ Հարցի քննարկումը բաց է՝ աֆղանական կողմի բողոքի պատճառով։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img