Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

«Իմ քայլը» մտադիր է ԶԼՄ-ներին արգելել անհայտ ծագում ունեցող աղբյուներին հղում անելը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել` անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նախագիծը մեծ հաշվով օգնելու է տարանջատելու բարեխիղճ լրագրողներին ու լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին  անհայտ աղբյուրներից, որոնց հնարավոր չէ նույնականացնել:

«Կան լրագրողական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնց մարդիկ նույնականացնում են, մարդիկ ճանաչում են նրանց, նրանք խմբագրակազմ ունեն:
Այդ ամբողջ աշխատանքին զուգահեռ հայտնվում են տելեգրամյան ալիքներ և ֆեյսբուքյան էջեր, որոնք որևէ տիպի աշխատանք չկատարելով` գեներացնում են տեղեկատվություն, հետո այդ տեղեկատվությունը հղում անելու միջոցով հայտնվում է իրական լրատվամիջոցների էջերում:  Այդպիսով, իրական լրատվամիջոցները սկսում են փաստացի գովազդել աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի` նախագծով առաջարկվում է ֆիքսել այն անանուն աղբյուրները, որոնք տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

«Հաջորդիվ արձանագրում ենք, որ լրատվամիջոցները չեն կարողանա հղում անել նմանատիպ աղբյուրներին»,- նշեց Հովհաննիսյանը:

Սակայն, ըստ պատգամավորի, չի արգելվելու վերարտադրել այդ աղբյուրների տեղեկատվությունը:

«Օրինակ` այն ժամանակ չկային տելեգրամյան ալիքներ, և մենք ստացած տեղեկությունները ամենատարբեր աղբյուրներից մատուցում էինք` հաշվի առնելով նաև այդ ռիսկերը: Մենք համարում էինք, որ դա սենսացիա է և հրապարակում էինք: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրներին, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img