Ֆէյսպուքի օգտատէր՝ Յասմիկ Խաչատրեան հետեւեալը կիսած է մեզի հետ իր ֆէյսպուքի էջին վրայ.
Այս լուսանկարն արուել է Հիւսիսային Իռլանդայում 1972 թուականին.
Լուսանկարում մի աղջիկ է, ով կրակում էր իր նշանածի զէնքով: Նշանածը վիրաւորուել էր բրիտանական բանակի դէմ մարտում: Աղջիկը վերցնելով ինքնաձիգը, պաշտպանում է սիրելիին մինչեւ իր իսկ զոհուելը։ Երբ անգլիացի հրամանատարը իմացաւ, որ իր գլխաւորած գումարտակը կռուել է կնոջ դէմ, հրամայեց իր զինուորներին` չդիպչել նրա անշնչացած մարմնին, եւ թոյլ տուեց իռլանդացիներին յուղարկաւորել նրան:
Անգլիացի սպան ասաց. «Մենք պաշտպանում ենք թագուհուն, ով չի մտածում մեր մասին, իսկ այս կինը անձնուիրաբար պաշտպանում էր իր սիրելիին եւ իր հայրենի հողը»:
Հետագայում այս լուսանկարը ընտրուել է որպէս Իռլանդայում կանանց օրուայ խորհրդանշական լուսանկար եւ ունէր հետեւեալ մակագրութիւնը
«Մի վախեցէք Ձեր կեանքը կապել ուժեղ կնոջ հետ, միգուցէ գայ այն օրը, երբ նա կը դառնայ Ձեր միակ բանակը»։
Ալեքսանտր Կապոնենգօ. Յունուարի 30, 1972 թ.
Արիւնոտ Կիրակի Հիւսիսային Իռլանդայում