Շաբաթ, 18 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է. Բաբայանը ներկայացրեց գերակայությունները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: Այս մասին նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ներկա փուլում արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստան-Արցախ- Սփյուռք  կապերի կարևորությանն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին:

— Պարոն նախարար, ինչպիսի խմբագրումներ են ենթադրում Արցախյան նոր պատերազմն ու դրա հետևանքները՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության բնագավառում:

-Բնական է՝  ցանկացած այսպիսի պատերազմ ու արհավիրք, լինի հաղթական, թե այլ ելքով,  չի կարող ազդեցություն չունենալ արտաքին քաղաքականության վրա:  Ներկայիս դժվարությունները ևս ազդում են արտաքին քաղաքականության վրա՝ յուրաքանչյուրը յուրովի: Նախևառաջ  մենք ունենք ավանդական ու գերնպատակային խնդիրներ, որոնք կմնան այսուհետ ևս: Դրանցից են՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, երկկողմ միջազգային հարաբերությունների զարգացումը,  ներհայկական կապերի ամրապնդումը: Ներկա դրությամբ՝ գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն  է:  Այստեղ անելիքներ կան ոչ միայն արտաքին քաղաքական բնագավառում, այլ նաև՝ պետականաշինության գործընթացում: Նույնիսկ այս իրավիճակում Արցախը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն ունի: Արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի ավելի ճկուն իրատեսական և էմոցիաները նվազագույնի հասցված: Հաշվարկները պետք է շատ խորաթափանց ու հանգամանալից լինեն: Համապարփակ հաշվարկներ պետք է կատարվեն: Այս է ներկայիս ժամանակահատվածի յուրահատկությունը:

-Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էիք, որ Արցախի դեօկուպացիան հնարավոր է: Տեսանելի ժամանակահատվածո՞ւմ է դա ուրվագծվում, ինչպիսի՞ գործիքակազմով եք տեսնում այդ գործընթացը:

-Այս գործընթացը, նույնպես պահանջում է նվազագույն էմոցիոնալություն, հաշվարկի առկայություն, ճկունություն, մեծ քրտնաջան աշխատանք, արհեստավարժ մոտեցում, հայրենասիրություն և ճիշտ աշխատանք ու կազմակերպվածություն:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի միջազգային հարաբերությունների և  համագործակցության հեռանկարները:

— Պետք է աշխատենք այս ուղղությամբ: Ինչպես աշխատենք՝  այնպիսինն էլ լինելու է արդյունքը: Արտաքին քաղաքականությունը նաև աշխարհաքաղաքականության դրսևորում և արտացոլում է, ինչը նշանակում է, որ այս գործընթացում ևս զգացմունքների մասին պիտի մոռանանք: Նախադրյալներ կան: Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ:

— Արցախի Հանրապետության նախագահը նշել էր, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջնահերթությունների շարքում է լինելու: Այդ ուղղությամբ ի՞նչ անելիքներ ու ռազմավարություն է անհրաժեշտ:

-Արցախի միջազգային ճանաչման գործընթացում պետք է սերտ համագործակցենք Սփյուռքի ազգային կառույցների հետ,  Մայր Հայաստանի հետ տարաբնույթ աշխատանքներ իրականացնենք: Միջազգային ասպարեզում ունենք ռազմավարություն, որը տարիներ շարունակ գործում է: Լոկալ, այնուհետև սուբյեկտների մակարդակով ճանաչում, որից հետ պետք է գանք պետական մակարդակով ճանաչմանը: Այստեղ մարտավարության մեջ պետք է փոփոխություն մտցնենք: Իհարկե, ռազմավարությունը  պետք է միշտ առավել ճկուն դարձնենք, սակայն մարտավարությունը բնական է, որ շատ ավելի մեծ փոփոխությունների պետք է ենթարկվի:

— Բնականաբար, Ադրբեջանը փորձելու է խոչընդոտել Արցախի արտաքին հարաբերությունների հաստատման փորձերն ու միջազգային ճանաչումը: Հակազդման գործիքակազմ տեսնո՞ւմ եք:

-Իհարկե հակազդման գործիքակազմ առկա է, սակայն դա չի նշանակում, որ  պիտի բացահայտենք այդ հնարավորությունները:

-Ադրբեջանի կողմից, առայժմ հայտարարությունների մակարդակով,  մասնավորապես՝ նկատելի են Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից պաշտոնական այցերը դեպի Արցախ խոչընդոտելու նկրտումներ: Ինչպե՞ս եք մեկնաբանում:

— Այդ հարցին շատ սառնասրտորեն պիտի մոտենանք և փորձենք անել հնարավորը՝ մեր շահերը առաջ տանելու համար: Այստեղ ավելորդ աղմուկն անթույլատրելի է: Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաթարելու և խարխլելու համար: Փաստ է: Մենք պետք է անենք հնարավորը՝  մեր միասնականությունը պահպանելու համար: Որևէ մեկը չի կարող մեզ պոկել, կտրել Հայաստանից և Սփյուռքից:  Մենք միասնաբար  պետք է անենք  հնարավորը, որպեսզի դա տեղի չունենա:

-Հայաստան-Արցախ հարաբերություններն ինչպիսի ձևաչափով պետք է շարունակվեն և ինչպիսին պետք է լինի Հայաստանի դերն Արցախի անվտանգության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և արտաքին հարաբերությունների հաստատման համատեքստում:

-Արցախի աշխարհաքաղաքական կարևորությունն ու սուբյեկտայնությունը պայմանավորված  են  նրա  տեղ ու դերով՝  Մայր Հայաստանում և Սփյուռքում: Հետևաբար՝ այդ կապերը ռազմավարական, առանցքային նշանակություն ունեն նաև մեզ համար: Բնական է, որ այսուհետ ևս, այս ուղղությունը համարում ենք առաջնային:

-Արցախ-Ռուսաստան հարաբերություններում ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:

-Ռուս խաղաղապահներն այստեղ են և կարևորագույն, առանցքային դերակատարություն ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Մենք բարձր ենք գնահատում այդ առաքելությունը: Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է: Սա պետք է բոլորս գիտակցենք, և կրկնում եմ՝ առանց ավելորդ զգացմունքայնության,  առաջ տանենք մեր երկրի շահերը, պահպանենք մեր պետականությունը: Այս կարևորագույն ու պատասխանատու պահին եղբայրական երկրների հետ հարաբերությունների զարգացումն առանցքային է:

-Քննարկվող թեմաներից է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման, գործարկման խնդիրը: Ո՞ր փուլում է հարցի լուծումը:

-Հնարավորություններ կան և պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

— Որո՞նք եք համարում արտաքին քաղաքականության առաջնահերթություններն այս փուլում:

-Այս պահի դրությամբ Արցախը պետք է ապաքինվի: Ամբողջ երկիրն ու ժողովուրդը, այսպես ասած, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Պետք է դուրս գանք այդ վիճակից: Ամեն ինչ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ, պետք է անենք, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գանք այս ծանր վիճակից:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img