Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ Սպահանի հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել հայ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԻՍՆԱ գործակալությունը:
Ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Սպահանի Հայոց թեմի առաջնորդն ու հոգևորականները, նահատակների ընտանիքների անդամներն ու հայ համայնքի անդամները:
Ներկաները մեծարել են նահատակների անձնուրացությունն ու զոհողությունը: