Հինգշաբթի, 30 Մայիսի, 2024
- Գովազդ -spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպեց Տարբեր Ոլորտներում Յաջողութիւններ Արձանագրած Երիտասարդների Հետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Փետրուարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մի շարք այլ բնագաւառներում յաջողութիւններ արձանագրած, մրցանակակիր եւ հայրենի կեանքում զգալի ներդրում ունեցած երիտասարդների հետ։ Ս․ Սարգսի տօնի առիթով աւանդաբար կազմակերպուող այս հանդիպումը նախաձեռնուել էր Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միաւորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենեակի կողմից։

Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ եւ կենտրոնական գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ. Թովմայ վարդապետ Խաչատրեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ մասնաւորապէս կարեւորելով կապը Եկեղեցու եւ երիտասարդութեան միջեւ:

Այնուհետեւ հայորդիներին իր հայրական օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրօրէն գնահատելով ջանադիր եւ հետեւողական աշխատանքով կերտուած այն յաղթանակներն ու յաջողութիւնները, որ երիտասարդներն արձանագրել են իրենց անձնական կեանքում, տարբեր ոլորտներում եւ միջազգային հարթակներում՝ բարձր պահելով հայ ժողովրդի պատիւն ու բարի համբաւը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ յաջողութիւնները քրտնաջան աշխատանքի եւ բարձր գիտակցութեան արդիւնք են՝ վստահութիւն յայտնելով, որ նման ոգով առաջնորդուող երիտասարդները կարող են կերտել լուսաւոր ապագայ եւ հայրենի երկրի համար ապահովել առաջընթաց ու բարգաւաճում։

Այս առիթով Նորին Սրբութիւնը իր գնահատանքը բերեց ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենեակին՝ շնորհալի երիտասարդներին համախմբելու, միմեանց ծանօթացնելու եւ Հայ Եկեղեցու առաքելութեանը հաղորդ դարձնելու համար։

Վեհափառ Հայրապետը նաեւ պատասխանեց երիտասարդների տարբեր հարցերին։ Անդրադարձ կատարելով յետպատերազմեան հետեւանքների յաղթահարմանը եւ երկրում տեղ գտնող զարգացումներին՝ հայրենիքը ստեղծուած ցաւալի ու ծանր իրավիճակից դուրս բերելու եւ առկայ մարտահրաւէրներն ու դժուարութիւնները յաղթահարելու գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց, որ հայորդիները դրսեւօրէն հայ ժողովրդին բնորոշ արիութիւն՝  խոհեմութեամբ եւ իմաստութեամբ ի գործ դնելով բոլոր ճիգերը։ Նորին Սրբութիւնը ընդգծեց, որ այսօր ազգի անխտիր իւրաքանչիւր զաւակի ջանքն ու ներդրումն է ակնկալւում՝ դուրս բերելու հայրենիքը այս ծանր փորձութիւնից։

Խօսուեց նաեւ ազգային կեանքը յուզող զանազան խնդիրների, ինչպէս նաեւ Եկեղեցու առաքելութեան իրականացման գործում տեղեկատուական միջոցների առաւել արդիւնաւէտ գործածման կարեւորութեան մասին։

Հանդիպմանը Կոմիտասի «Հորովել»-ի կատարումով երիտասարդները մխիթարութիւն պարգեւեցին Հայոց Հովուապետին։

Վերջում Նորին Սրբութիւնը աղօթք բարձրացրեց Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի խաղաղ ու ապահով կեանքի համար՝ յորդորելով երիտասարդներին իրենց աշխատասիրութեամբ ու գիտելիքներով նորանոր յաջողութիւններ արձանագրել՝ ի փառս եւ ի բարօրութիւն հայ ժողովրդի եւ հայրենի երկրի։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img