Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդն այսօր նշում է պաշտոնավարման 69-րդ տարեդարձը:
Եղիսաբեթը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին հոր՝ Ջորջ Վեցերորդի մահից հետո, թագադրվել 1953 թվականի հունիսի 2-ին՝ 26 տարեկանում:
Ավանդույթի համաձայն, այս օրը որևէ տոնակատարություն տեղի չի ունենում, քանի որ Թագուհին ոգեկոչում է հոր մահվան տարելիցը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Եղիսաբեթ Երկրորդն ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ 2022 թվականին նա կդառնա առաջինը Բրիտանիայի պատմության մեջ, ով կտոնի պաշտոնավարման պլատինե տարեդարձը՝ 70 ամյակը:
2016 թվականի հոկտեմբերին Թաիլանդի թագավորի մահից հետո Ելիզավետ Երկրորդը դարձել է աշխարհում ամենաերկար կառավարող միապետը, իսկ 2017 թվականին Զիմբաբվեի նախագահի պաշտոնաթողությունից հետո նաև պետության ամենատարեց ղեկավարը: