Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Տեսակէտ. Հզօր Հայաստան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

                      ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ      

Աշնանային խայտառակ պատերազմից յետոյ շատերն են խօսում հզօր Հայաստանի մասին։ Ասում են, որ պէտք է հետեւութիւններ անենք, բանակը զինենք նոր զէնքերով, նոյնիսկ միջուկային զէնքով։ Բայց չեն ասում, թէ այդ գումարները որտեղից են հայթայթելու։ Ի՞նչ տնտեսութիւն ունենք, որ այդքան հզօրանանք։

            ԼՏՊ-ից սկսած` յաջորդ նախագահներն էլ ամբողջ արդիւնաբերութիւնը քանդեցին, փոշիացրին 30 տարուայ ընթացքում։ Ոչ մի գործարան չվերագործարկեցին, նորերը չկառուցեցին, ամեն ինչ վաճառեցին եւ իրենց գրպաններն ուռճացրեցին։

            ՀՀ-ի հզօրացումը լաւ գաղափար է, անհրաժեշտ, եւ այն տեղի կ՛ունենայ, բայց այդ գաղափարի հետեւորդները, որոնք զէնքով են ցանկանում վերադարձնել մեր ձեռքբերումները, հաշուել ե՞ն, թէ ինչպէս են զարգանալու մեր թշնամիները, հաշուել ե՞ն, թէ ինչ միջոցներ ունեն նրանք, հաշուել ե՞ն, թէ ինչ հնարաւորութիւններ ունեն նրանք։ Իրատեսական է, որ ասենք, 1 միաւոր հզօրութեամբ յաղթես 10 միաւոր հզօրութիւն ունեցողին։ Ի՞նչ է, մեր թշնամիները դա չե՞ն լսում, չե՞ն հասկանում։

            Այսպիսի կառավարութիւններ ունեցող երկիրը կարո՞ղ է հզօրանալ, երբ բոլորը թալանում են, երբ բոլորը մտածում են հանրութեան հաշուին հարստանալու մասին, երբ իրենց շահը գերադասում են հանրային, պետական շահից, երբ խօսում են ժողովրդի անունից, բայց ժողովրդի բարեկեցութեան, անվտանգութեան համար ոչինչ չեն անում։

            Նիկոլ Փաշինեանը 2 տարի առաջ գլուխ էր գովում, որ ինքը տարուայ ընթացքում աւելի յաճախ է հանդիպել Փութինի հետ, քան որեւէ այլ երկրի ղեկավար։ Սակայն չասաց, թէ ինչ յաջողութեան, արդիւնքի է հասել, ինչ փաստաթղթեր կամ պայմանագրեր է ստորագրել։ Ոչինչ։ Իսկ Ալիեւն այդ ընթացքում հանդիպեց Փութինին եւ 16 պայմանագրեր ստորագրեց։ Դրա համար էլ նա յաղթեց աշնանային պատերազմում։

            ՀՀ-ի հզօրացման համար մեզ հարկաւոր չէ շեշտը դնել զէնք-զինամթերք գնելու, տնտեսութիւնը զարգացնելու վրայ։ Դրանք միշտ էլ կատարւում են։ Հարկաւոր է հզօր դիւանագիտութիւն՝ ճանաչուած, փորձառու դիւանագէտների, քաղաքագէտների, իրաւաբանների, տնտեսագէտների մի խումբ ստեղծել, ովքեր կարող են Փութինին՝ առաջին հերթին, որովհետեւ մեր տարածաշրջանում քաղաքական հարցերը նա է լուծում, համոզել, ապացուցել ռուս-թուրքական (Մոսկուայի եւ Կարսի) պայմանագրերի անօրինական, առ ոչինչ լինելը, Կավբիւրոյի որոշման անօրինականութիւնը։ Ինչքան էլ ասենք, որ ՌԴ-ը կամ ռուսները մեր ոխերիմ «բարեկամներն» են (իսկ դա ճշմարտութիւն է), միեւնոյն է նրանք են որոշում մեր տարածաշրջանի քաղաքական հարցերը, նրանց կամքից ու ցանկութիւնից է կախուած այդ անօրինական պայմանագրերի՝ աւելի ճիշտ՝ փաստաթղթերի վերանայումն ու չեղարկումը։

            Կռահում եմ, որ ընթերցողները կմատնանշեն ռուս-թուրքական «սիրախաղը»։ Այո, դրա համար էլ գոյութիւն ունեն դիւանագէտներ, որոնք պէտք է կարողանան համոզել, ապացուցել, թէ որտեղ են համընկնում մեր շահերը ռուսների հետ։

            Երկրորդ հերթին հարկաւոր է դիմել ԱՄՆ-ի կառավարութեանը, Ճօ Պայտընին, Գոնկրեսին, որ իրենք յարգեն իրենց 28-րդ նախագահ Վուտրօ Ուիլսոնի կայացրած «Իրավարար վճիռը» եւ իրականացնեն այն։ Չէ որ այդ վճիռն անբեկանելի եւ անժամանցելի է, իրաւական եւ իրատեսական հարթութեան վրայ է։

            Երրորդ․ հարկաւոր է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ միջազգային օրէնքներով մեր խնդիրները արդարացիօրէն լուծելու համար։

            Այս հարցերն առաջ քաշելով՝ մենք կը փոխենք միջազգային հանրութեան տեսակէտը, փիլիսոփայութիւնը, մտածելակերպը՝ առաջ անցնելով թուրքերից, ովքեր տուեալ դէպքում մեզ կ՛որակեն որպէս նուաճող` «ակրեսոր»։

            Մեծ Հայաստան ունենալով՝ իրապէս կը կերտենք Հզօր Հայաստան՝ հզօր տնտեսութիւնով, հզօր գիտութեամբ․․․

            Թուրքերը ծրագրել են, որ մեզ պէտք է ոչնչացնեն, իսկ մենք․․․ պէտք է դուրս գանք թուրքալեզու մահմետական պետութիւնների շրջափակումից։ Հարկաւոր է թուրքերին դուրս մղել Ադրբեջանից, որում մեզ կարող է օգնել Չինաստանը, որովհետեւ ինքն էլ խնդիրներ ունի իր երկրում ապրող թրքալեզու ույկուրների հետ, որոնք ցանկանում են միանալ Թուրքիային։ Այստեղ էլ լաւ կշռադատուած դիւանագիտութիւն է հարկաւոր։ ԱՄՆ-ին էլ մեր տարածաշրջան պէտք է բերենք «Իրաւարար վճռով»՝ այն իրականացնելու համար։ Իսկ Ֆրանսիան էլ կմասնակցի գործընթացներին, որպէս համանախագահ։

            Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանութիւնը։ Ընտրել ենք այնպիսի ապիկար, մեղմ ասած, նախագահներ, որոնց «ջանքերով» միլիոնից աւելի հայաստանցիներ արտագաղթեցին եւ շարունակում են արտագաղթել, որոնց թայֆա-գողական մաֆիան ծրագրաւորուած քանդում ու թալանում էր ՀՀ-ը։

            Աշնանային պատերազմը տանուլ էր տրուած դեռեւս 1994 թուականին, երբ չպահանջեցին խաղաղութեան պայմանագիր կնքել Բեկբեկում։ Դեռ աւելին, նրանք փաստաթղթում ամրագրեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան չխախտման դրոյթը, ազատագրուած 7 շրջանների  եւ փախստականների վերադարձը (յատկապէս՝ դէպի Շուշի) եւ չամրագրեցին, որ Լեռնային Ղարաբաղն անկախ կամ միացած երկիր է։ 26 տարուայ ընթացքում չկարողացան ամրագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որեւէ դրոյթ։

            Դրա համար էլ ազատագրուած տարածքները չէին բնակեցւում, որովհետեւ գիտէին, որ վերադարձնելու են։ Բայց Համահայկական հիմնադրամի հաշուին կառուցեցին Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը, որպէսզի կարճ ճանապարհով իրենց մետաղական հանքաքարերը հասցնեն Ալավերդու պղնձաձուլական գործարան, թէ չէ «խեղճերը» մեծ վնասներ էին կրում դրանք Բերձորով (Լաչինով), Սիւնիքով Ալավերդի հասցնելու համար։

            Իսկ մեր՝ ժողովրդի խնդիրն է Սփիւռքի գաղթօջախներում ստեղծել «միացեալ մարմիններ», որոնց մէջ ընդգրկուած կը լինեն այդ գաղթօջախներում գործող բոլոր կազմակերպութիւնները (որպէսզի ամբողջ հայութիւնը տեղեկացուած լինի), որոնց միջոցով էլ կ՛ընտրուեն պատգամաւորներ Համահայկական Վերնախորհրդի (սենատի) համար (այս մասին տեղեկութիւններ կարող էք ստանալ համացանցից)։ Իսկ կազմակերպչական հարցերում մեծ դեր պէտք է ունենան աւանդական կուսակցութիւնները, եկեղեցին, դեսպանատներն ու հիւպատոսարանները։ Եւ այդ «միացեալ մարմինները» կը լինեն Սփիւռքի այն գործող մարմինները, որոնց պէտք է դիմեն ՀՀ-ից, ինչ որ հարցեր առաջ քաշելու, քննարկելու, իրագործելու համար։ Թէ չէ, երբ ՀՀ-ից ասում են դիմենք Սփիւռքին, ինչ-որ վերացական միտք է ասւում։ Ո՞վ է կամ ի՞նչ է Սփիւռքը։ Դա Արկենթինան է՞, թէ՞ Աւստրալիան, Իրանն է՞, թէ՞ Լիբանանը, ԱՄՆ-ի արեւմտեան մասն է՞, թէ՝ արեւելեան, Լոս Անճելըսն է՞, թէ՞ Ֆրեզնոն, Հայ դատն է՞, թէ՞ ՀՅԴ-ը, ռամկավարնե՞րը, թէ՞ հնչակյանները․․․ Այսինքն կ՛ունենանք գոնգրեթ հասցէատէր բոլոր գաղութներում, որտեղ կը քննարկուեն բոլոր տեսակի հարցերը, որոնք պէտք է լուծուեն ՀՀ-ի, հայութեան համար, որոնց առաջարկութիւններն էլ իրենց պատգամաւորների միջոցով կը ներկայացուեն Վերնախորհրդին, որը պէտք է գոնգրեթ  իրաւունքներով ու պարտականութիւններով (արտաքին յարաբերութիւնների ոլորտում) օժտուած լինի Ազգային խորհրդի հետ միասին։ Եւ ամենակարեւորը՝ ՀՀ-ի բոլոր քաղաքացիները բոլոր գաղթօջախներում պէտք է մասնակցեն ընտրութիւններին, որոնք անցկացւում են ՀՀ-ում։ Հայ ազգի բոլոր ներկայացուցիչները կարող են ընդգրկուել ՀՀ-ում պետական ծառայութեան եւ զբաղեցնեն բարձրագոյն պաշտօններ, եթէ ցանկութիւն ունեն ու մասնակցում են յայտարարուած մրցոյթին։

            ՀՀ-ի հզօրացումը մեզնից է կախուած՝ ժողովրդից, որպէսզի կարողանանք ընտրել ազգային, պետական մտածողութեամբ ղեկավարներ։ Մեր անվտանգութեան ապահովման երաշխիքը մենք պէտք է լինենք մեր հզօր դիւանագիտութեամբ, որով կը շահագրգռենք մեզ հետ ընդհանուր շահեր ունեցող երկրներին եւ կը կերտենք Հզօր Հայաստանն ու մեր ապագան։  

            Այս տարի ռուս-թուրքական պայմանագրերի 100 ամեակն է լրանում։ Հարկաւոր է այնպիսի աշխատանքներ տանել՝ ելոյթներ ունենալ, յօդուածներ գրել, երթեր, ցոյցեր կազմակերպել բոլոր գաղթօջախներում եւ ՀՀ-ում, որպէսզի միջազգային հանրութիւնն էլ մեզ սատարի։ Շատ ենք խօսում մեր ազգի խելօքութեան մասին։ Ժամը եկել է, զարթնէք եւ գործէք հայորդիներ յանուն հայ ազգի ապագայի կերտման։

            Հարկաւոր է հաւատալ, պայքարել եւ յաղթել։

          «21-րդ դարը մերն է լինելու»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img