Երկուշաբթի, 17 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանի երեխաները հաճախ են գնում Եռաբլուր. բայց ոչ թե հայրիկի հետ, այլ հայրիկի մոտ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հերոս կոչվելու համար չեն զոհվում,
Այլ գիտակցաբար ընտրում են մահը,
Սրտիդ զարկերը երբ դադարում են,
Ու քոնն է դառնում երկնային գահը։

Երբ քո Մայր հողին վտանգ է սպառնում,
Հերոս հայորդին էլ չի վարանում,
Զենք է վերցնում, գնում է կռվի,
Անգամ եթե նա մարտերում զոհվի։

Բայց սերունդների սրտերում կապրի
Այն ոգին, որը քեզ տարավ մարտի,
Այն ոգին, որը Հերոս է ծնում,
Հերոսի ոգին երբեք չի մեռնում…

Խոսքերի հեղինակը ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն է։ Ինչպես բանաստեղծությունում է գրել, այդպես էլ արեց։ Երբ մայր հողին վտանգ էր սպառնում, չվարանեց, զենք վերցրեց ու գնաց կռիվ։ Գնաց կռիվ, անձնվիրաբար մարտնչեց ու անմահացավ։


Լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը Երևանից էր։ Ծառայել էր Արցախի լեգենդար զորամասերից մեկում՝ Եղնիկներում։ Ոստիկանության զորքերի կազմով Տավուշում մարտական ծառայություն էր իրականացրել։ Մասնակցել էր ապրիլյան մարտերին։ Այս անգամ հայրենի հողը պաշտպանելու համար Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մասնակցում էր Քարվաճառի պաշտպանական մարտերին։
Ֆիզիկապես ուժեղ էր. մարզվում էր ամեն օր։ Անգամ մարտական հերթապահության էր մեկնում մարզագույքով։


Կարճ ժամանակ հանգստանալուց հետո մեկնում է Արցախ՝ այս անգամ մասնակցելու Շուշիի պաշտպանությանը։ Նոյեմբերի լույս 5-ի գիշերը թշնամին գրոհում է։ «Պայթյուն եղավ, մեր տղաներից զոհվեցին։ Ես ծանր վնասվածք ստացա։ Զգացի, որ արնաքամ եմ լինում։ Մութ էր, ոչ ոք ինձ չէր նկատում։ Մտածում էի՝ այդպես էլ կմահանամ։ Որոշ ժամանակ անց մեր դասակի հրամանատար Անդրանիկ Մարդոյանը մոտեցավ ինձ, դրեց ուսերին ու տարավ մինչև շտապօգնության մեքենան։ Փրկեց իմ կյանքը։ Ես պարտական եմ նրան։ Ճիշտ է, ծանր վնասվածք ունեմ, բայց նրա շնորհիվ ողջ եմ»,-ասում է Սերյոժա Հակոբյանը։
Լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը զոհվեց օրեր անց՝ հայոց հինավուրց բերդաքաղաքի պաշտպանության մարտերում։ Նա հետմահու պարգևատրվեց «Սխրագործության համար» մեդալով։
Ի դեպ, նույն օրերին ռազմաճակատի մեկ այլ ուղղությունում թշնամու դեմ մարտեր էր մղում Անդրանիկի եղբայրը՝ Արա Մարդոյանը։ Նա ծառայակցին բժշկական օգնություն ցուցաբերելիս վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից ու հրաշքով փրկվել։


Անդրանիկի ծնողներն ասում են, որ նրա մասին կարելի է շատ խոսել, սակայն ամենաճիշտն ինքն է իր մասին ասել իր երգերով ու բանաստեղծություններով։
Անդրանիկ Մարդոյանը տարիներ առաջ ամուսնացել էր Սյուզիի հետ, ունեցել երկու զավակ՝ Աշոտն ու Ալիսան։ Պատմում են, որ հաճախ էր երեխաների հետ գնում Եռաբլուր։ «Մի 10-15 երեխա լցնում էր մեքենան ու տանում Եռաբլուր։ Ասում էի՝ Անդո ջան, մի տար երեխաներին. նոր էր մեքենա վարել սովորում, վախենում էի։ Ասում էր՝ չէ, պետք է տանեմ, ինչո՞ւ չիմանան ինչ տեղ է։ Ու հիմա մենք պիտի շարունակենք դա։ Այսօր երեխաները ասում են, Սամո հոպար, բա չե՞նք գնում Եռաբլուր»,-պատմում է ազգականը՝ Սամվել Մարդոյանը։
Անդրանիկ Մարդոյանի երեխաները հայրիկի պես երգում են, հայրիկի պես մարզվում, հայրիկի պես մեդալներ ստանում։ Էլի հաճախ են գնում Եռաբլուր։ Բայց ոչ թե հայրիկի հետ, այլ… հայրիկի մոտ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img