Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից Բաքու է տեղափոխվել մեկ գերի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը»,- ասել է Մուրադովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել Ադրբեջանից հայրենիք վերադարձած 5 գերիների մասին, որոնց անունները հրապարակվել են: