Ուրբաթ, 23 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

Նկարիչների միությունում տեղի ունեցավ հայ զինվորին նվիրված ցուցահանդես

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Աշխարհի հայ նկարիչների միությունը Հայաստանի նկարիչների միությունում Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոնի կապակցությամբ կազմակերպել է ցուցահանդես:

«Արմենպրես»ի հետ զրույցում՝ Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշեց, որ իրենք ամեն տարի բավականին մեծ շուքով նշել են սուրբ Սարգսի տոնը, սակայն այս տարի հետպատերազմյան իրավիճակից ելնելով չեն ցանկացել տոն կազմակերպել:

«Այս տարի, մեր համանախագահներից մեկի՝ Անահիտ Մխիթարյանի հետ որոշեցինք Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոնի կապակցությամբ ցուցահանդես կազմակերպել: Այն նվիրված է հայ զինվորին: Ցուցահանդեսում տեղ են գտել շուրջ 52 հեղինակի պատմական թեմաներով աշխատանքներ, կան նաև լուսանկարներ, որոնք գեղարվեստական ոճով են արված: Կարծում եմ այս ցուցահանդեսով ջերմ էներգիա կհաղորդենք մեր բանակին»,- նշեց Միրզոյանը:

Նկարներից մեկը կոչվում է «10.11.2020», որը նկարել է գեղանկարիչ Արտաշես Աբրահամյանը, ով նաև Արցախյան վերջին պատերազմի ժամանակ կամավոր մեկնել էր առաջնագիծ: Նկարում պատկերված էր մի զինվորական, ով կարծես տխուր էր, մտածմունքների մեջ:

«Նկարն այդպես եմ վերնագրել, քանի որ նոյեմբերի 10-ին բոլորիս մոտ այս հոգեվիճակն ու տրամադրությունն էր: Այդ պատճառով որոշեցի այս ցուցահանդեսին այս նկարով հանդես գալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչը:

Պաշտպանության նախարարության կապիտան Գևորգ Սահակյանը, ով մասնագիտությամբ նկարիչ է, ցուցահանդեսին երկու աշխատանքով է ներկայացել:

«Այս ցուցահանդեսում նկարել եմ Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի և Արթուր Սուքիասյանի դիմանկարները: Ինձ ոգևորել էր նրանց անցած ուղին, նրանց հերոսական կերպարը: Ալբերտն էլ, Արթուրն էլ կատարել են իրենց առջև դրված խնդիրները և հերոսական մահով են ընկել»,- ասաց նկարիչը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img