Ուրբաթ, 23 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին դատապարտել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Միացյալ Նահանգների 54 սենատորներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Massis Post-ը, նամակում անդրադարձ է կատարվել Թուրքիայում դեպի ավտորիտարիզմ տանող վերջին միտումներին, մասնավորապես այն լրագրողների ձերբակալությունների փաստին, որոնք ընդդիմախոսում են կառավարությանն ու Հայաստանում և Սիրիայում թուրքական ռազմական ներգրավվածությանը:

Դեմոկրատ և Հանրապետական սենատորների նամակում  նշվում է, որ 2016 թվականին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանը ճնշումներ է իրականացնում ընդդիմության վրա, մասնավորապես, սիստեմատիկորեն լռեցնելով մեդիան, անկախ դատավորներին հեռացնելով և նրանց փոխարեն կուսակցությանը հավատարիմ անձանց նշանակելով, լրագրողներին բանտարկելով:

Սենատորները հատուկ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերջերս սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությանը: «Այս պատերազմը միայն մի մասն է տարածաշրջանում Թուրքիայի ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակների: Թուրքիան և Ադրբեջանը մոտ դաշնակիցներ են՝ շնորհիվ ընդհանուր էթնիկ պատմության՝ որպես թյուրք-իսլամական ժողովուրդներ: Հայաստանը՝ աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդը, գտնվում է անմիջապես Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ խանգարելով թյուրքական ազգերի միավորումը»,- գրում է Massis Post-ը:

Սենատորները հույս են հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանան ի վերջո վերջ տալ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img