Ուրբաթ, 27 Հունվարի, 2023
- Գովազդ -spot_img

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Լույս է տեսել Հրանուշ Հրատի Հակոբյանի ‹‹Հիշում ենք և Պահանջում›› վերտառությամբ ծավալուն  /840 էջ/ գիրքը։

          Աշխատությունն ամփոփում է հեղինակի գիտական, հրապարակային զեկու­ցում­ները, ելույթները, որոնք հիմնականում նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստմանը, տարածաշրջանային հանձնախմբերի հետ ՀՀ սփյուռ­քի նախարարության աշխատանքներին։

       Աշխատության մեջ ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեությունը,  նիստերին հեղինակի ելույթները, որոնք հիմնականում վերաբերում են  Սփյուռքի տարբեր տարածքներում կատարված աշխատանքներին։

       Անդրադարձ է կա­տարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրին, դրա բովանդակությանն ու հիմնական սկզբունքներին, ինչպես նաև համա­պետական, համահայկական հնչեղություն ունեցող ձեռնարկներին, դրանց նշանա­կությանը։

        Գրքում տեղ է գտել նաև հեղինակի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի այն հատվածը, որը նվիրված է ցեղասպանությանը` ‹‹Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց›› խորագրով։

         Հեղինակն իր բոլոր ելույթներում ընդգծում է, որ Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությունը, միջազգային իրավունքին համապատասխան, վաղեմության ժամկետ չունի և երիտասարդությանը, եկող սերունդներին կոչ է անում շարունակելու պայքարը հայության ոտնահարված իրավունքների վերականգնման, արդարության հաղթանակի և ցեղասպանությունների կանխման համար։

        Հրանուշ Հակոբյանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ ժողովրդի պայքարի շարունակության վերաբերյալ ներկա­յացրել է գիտագործնական, կազմակերպչական բնույթի բազմաթիվ առաջարկներ, հարցադրումներ, ձևակերպել երաշխավորություններ, որոնք կարող են օգտագործվել Հայկական Սփյուռքում և Հայրենիքում։

      Աշխատությունը նախատեսված է հասարակական-քաղաքական գործիչների, ուսա­նողների, մագիստրոսների, ասպիրանտների, սփյուռքյան կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների, սփյուռ­քագետների, նաև ընթերցողների լայն շրջանակի համար։  Աշխա­տու­թյու­նը հրա­տա­րա­կու­թյան է ե­րաշ­խա­վո­րել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ Պատ­մու­թյան ինս­տի­տու­տի գի­տա­կան խոր­հուր­դը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img