Կիրակի, 25 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը Մեծ Պահքի Առիթով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սիրելի բարեպաշտ զաւակներ Մեր,

Սկսուել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգութեան ցաւը մեր հոգիներում։ Արցախի եւ մեր ազատ ու անկախ ապրելու իրաւունքի համար մղուող պատերազմում հերոսաբար զոհուեցին մեր բազում զաւակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձութիւնները որոշապէս նաեւ հետեւանք էին Քրիստոսապատուէր սիրուց հեռանալու, անհամերաշխութեան, ներքին ու արտաքին անվտանգութեան ու սպառնալիքների դէմ զգօնութեան պակասի, ազգային արժէքների շուրջ համախումբ եւ միակամ լինելու նախանձախնդրութեան տկարացման։

Հոգեւոր կեանքի այս առանձնայատուկ ժամանակաընթացքի մէջ կոչուած ենք զղջման ու ապաշխարութեան զգացումներով ընթանալու ինքնաքննութեան, սխալներին անդրադառնալու, թերութիւնները սրբագրելու լուսաւոր ուղիով՝ ունկնդիր առաքեալի պատգամին. «Ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար, որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից» (Գործք Գ 19-20)։ Ապաշխարութիւնը տկարութիւնից նորոգութիւն տանող այն ճանապարհն է, որով մաքրագործւում է, նուիրագործւում անձը, վեր ելնում անկումից ու սայթաքումներից՝ ընթանալու դէպի կատարելութիւն։ Անկեղծ եւ սրտաբուխ ապաշխարութիւնը Տիրոջ գթութիւնն է տարածում հաւատացեալի եւ ժողովրդի կեանքում՝ հեռացնելով չարի փորձութիւններից։ Սուրբ Յովհան Ոսկեբերանն ասում է, որ ապաշխարութեանը միանում է Աստծոյ բարեգթութիւնը, որով յեղւում են երկնային ողորմութիւնը, տէրունապարգեւ մխիթարութիւնն ու շնորհները։ Երկնային օրհնութիւնների ու բարիքների աղբիւրը նաեւ ազգի կեանքում բացւում է համընդհանուր ապաշխարութեան ու զղջման միջոցով, ինչպէս որ Աստուած խոստանում է Սուրբ Գրքում. «Եթէ Իմ ժողովուրդը, որի վրայ Իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ Իմ երեսը փնտռի ու հետ դառնայ իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. Է 14): Արդ, մեծ Պահքի կարեւոր այս ժամանակահատուածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարութեամբ մեր հոգու եւ կեանքի մաքրման համար եւ ընթանանք աստուածահաճոյ ճանապարհով։ Այս գիտակցութեամբ եւ Աստծոյ օգնականութեամբ մենք կարող կը լինենք հոգեւոր զօրութիւն եւ ուժ գտնել՝ յաղթահարելու մեր երկրի հասարակական կեանքում լարուած իրավիճակը, յառնած բազմաթիւ հիմնախնդիրներն ու մարտահրաւէրները եւ շարունակել մեր ստեղծագործ, հաւատաւոր կեանքի ընթացքը։

Մեր սրտաբուխ աղօթքն ենք վերառաքում առ Բարձրեալն Աստուած, որ Իր բազում ողորմութիւնները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի վշտացեալ սրտերին եւ Իր գթառատութիւնն ու պահպանութիւնը տարածի աշխարհասփիւռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրայ։ Թող Աստծոյ բարի հայեացքի ներքոյ Տիրոջ զօրակցութեամբ իրականութիւն դառնան մեր ժողովրդի բարի իղձերը՝ նեղութիւններից ու դժուարութիւններից յառնելու դէպի բարձունքը յաղթանակների եւ յաջողութիւնների՝ ի զօրացումն մեր պետութեան եւ ի բարօրութիւն ազգիս։ Եւ թող մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի սէրը եւ երկնապարգեւ շնորհները միշտ լինեն մեզ հետ եւ ամէնքի. ամէն։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img