ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է մոտ 600000 հայ, կազմավորվել են 6 ազգային դիվիզիաներ: Հայ ժողովուրդը տվել է Սովետական Միության 103 հերոս, 27 Փառքի շքանշանի 3 աստիճանի ասպետ: Պատերազմի 70000 հայ մասնակիցներ արժանացել են տարբեր շքանշանների ու մեդալների: Մեր օրերում արվեստասեր ու գրքասեր հասարակության մշակութային օջախներից է գրադարանը: Այստեղ են այցելում տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ, ուսանողներ, գիտական աշխարհի, ուժային կառույցների ներկայացուցիչներ և այլն: Սիրված գրքօջախում էլ քիչ են տարբեր միջոցառումները, նախաձեռնությունները, հանդիպումները տարբեր մտավորականների հետ,ինչի արդյունքում արվեստասեր ու գրքասեր հասարակությունը բացահայտում է մեր օրերի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներին՝ ծանոթանալով նրանց գործունեության հետ: Հուսանք, որ այս գեղեցիկ ավանդույթը կփոխանցվի սերնդեսերունդ: Նշվածի վկայությունն է հանդիսանում Հայաստանի ազգային գրադարանն, որը գիտակցելով թեմայի կարևորությունը, պահպանում է փաստաթղթեր, գրքեր, հոդվածներ` ամրագրելով Հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցության փաստը: 2015թ. Հայաստանի ազգային գրադարանը սկսեց «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» էլեկտրոնային շտեմարանի ստեղծման աշխատանքները: Այն ներառում է թեմայի վերաբերյալ գրքերի, հոդվածների, լուսանկարների և պլակատների մատենագիտական նկարագրություններ: Ծրագիրը հնարավորություն է տալիս հղում կատարել այն աղբյուրների էլեկտրոնային կայքերին, որոնք նշված են այդ նկարագրություններում: Նյութերը ներկայացված են այբբենական կարգով, կից տրված են թվային տարբերակները: Որոնումը հնարավոր է ըստ հեղինակի, վերնագրի, նյութի տեսակի, աղբյուրի և տարեթվերի: Ներառված են 1941-2015թթ. ընթացքում հրատարակված նյութերը:Ներկայիս ակնարկով ցանկանում եմ խոսել մի շատ հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառման մասին, որը տեղի ունեցավ փետրվարի 8-ին Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանում: Այստեղ տեղի ունեցավ «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին» խորագրով գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էր Հայստանի Պետական Մանկավարժական Համալսարանի «Հայաստանը 1920-1991 թթ. » գիտական լաբորատորիան՝ Հայստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության և Երևանի Պետական Համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտների հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի Նախարարության Գիտության պետական կոմիտեի «Հայաստանը 1920-1991 թթ․» ծրագրի շրջանակներում և նվիրվում էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին։ Հարկ է նշել այն հանգամանքն, որ սա պետք է կազմակերպեին 2020 թվականի ապրիլի 30-ին, սակայն համավարակի ու պատերազմի պատճառով հետաձգել էին: Այստեղ բացման խոսքով հանդես եկավ Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Նա ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ընդգծեց,որ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեր ժողովրդի համար եղել է հայրենական պատերազմ, քանի որ հայը պաշտպանել է իր հայրենիքը. «1941-1945 թթ-ի պատերազմը մեզ համար իսկապես հայրենական էր. հայ ժողովուրդը պատերազմի ընթացքում թուրքական հրոսակախմբերի` արդեն իսկ ծրագրված հարձակումից պաշտպանում էր Խորհրդային պետության մաս կազմող իր հայրենիքը`Հայաստանը: Հայ-թուրքական սահմանին կենտրոնացված էին այդ պետության 25 դիվիզիաներ, որոնք պատրաստ էին հատել սահմանը և իրականացնել նոր եղեռն, ավելի սոսկալի, ավելի ողբերգական` իր հետևանքներով: Պատերազմը Մեծ հայրենական էր մեր ժողովրդի համար, քանզի ինչպես 20-րդ դարում, այնպես էլ մեր ողջ պատմության ընթացքում մենք`հայերս, չենք ունեցել ժողովրդի զանգվածային այնպիսի մասնակցություն ռազմական գործողությունների և թիկունքի ապահովման աշխատանքների, ինչպես 1941-45 թվականներին»,-նշեց պատմական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Ըստ նրա, այսօր երկրորդ համաշխարհային պատերազմում մեր ժողովրդի մասնակցության մասին պատմագիտական ուսումնասիրություններն ավելի քան արդիական են. գիտաժողովը կոչված է որոշ չափով լրացնելու այդ բացը:Ռեկտորը ևս մեկ անգամ արձանագրեց, որ երրորդ հանրապետության շրջանում` տարբեր դիրքորոշում ունեցող իշխանությունների օրոք, հայ ժողովուրդն ունեցել է և ունի մեծագույն հարգանքի արժանի պատմական հիշողության դրսևորում դեպի Մեծ հայրենականի հիշատակը հավերժացնող հուշարձանները, որոնք վեր են խոյանում մեր երկրի տարբեր բնակավայրերում:Ողջույնի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը գիտաժողովը հետպատերազմյան ժամանակահատվածում անցկացնելը խորհրդանշական համարեց և անդրադարձավ Խորհրդային Միության դեմ հիտլերյան Գերմանիայի սանձազերծած Երկրորդ աշխարհամարտի չմոռացվող պատմության դասերին: Այդ պայքարում նա առանձնակի կարևորեց հայ ժողովրդի մասնակցությունը, արժևորեց նրա ռազմական տաղանդի և սխրանքի դրսևորումներն ու հատկապես ավանդը հաղթանակի մեջ:«Այսօր խնդիր է դրված պաշտպանել ոչ միայն հայրենիքի սահմանները, այլև պատմությունը: Ով չի հիշում պատմությունը, նա ունի մռայլ ապագա: Մեր հայրերի ու պապերի սխրանքը պարտավորեցնում է՝ չթողնել, որ կրկնվի այդ ողբերգությունը»,-նշեց Սերգեյ Կոպիրկինն ու արդյունավետ աշխատանք մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան: Նա խոսեց Երկրորդ աշխարհամարտի պատերազմական գործողությունների ու արհավիրքի մասին, անդրադառնալով պարտիզանական շարժման, մի շարք ռազմական օպերացիաներում հայերի կարևոր մասնակցությանը: Նա ընդգծեց Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերը ղեկավարող հայ զորավարների, մասնավորապես` Հովհաննես Բաղրամյանի սխրանքն ու հավելեց` գիտաժողովի թեման այսօր հատկապես արդիական է, պատմության վերարժևորումը` կարևոր: Այստեղ տեղի ունեցավ՝լիագումար նիստ, որտեղ «Հայորդիների մասնակցությունը հակաֆաշիստական դիմադրական շարժմանը Ֆրանսիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Վերջինս ընդգծեց, որ Միսաք Մանուշյանը և բազմաթիվ այլ հայորդիներ, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի, հավաքագրվեցին հանուն Ֆրանիսայի ազատագրության և ունեցան իրենց մեծագույն ավանդը ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում: Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երկու մասնախմբերում: Իրենց զեկույցներում մասնակիցներն անդրադարձան Երկրորդ աշխարհամարտի մարտական գործողություններին հայուհիների մասնակցությանը, այդ տարիներին դասալիքների խնդիրներին, հայ ռազմագերիների ճակատագրին, Մանկավարժական ինստիտուտի մասնակցությանը և այլն: Առանձին զեկույցներում անդրադարձ եղան նաև Հայրենական մեծ պատերազմի մասին արխիվային փաստաթղթերին, ինչպես նաև տարած հաղթանակում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ներդրմանը: Այստեղ շատ բովանդակալից ու հետաքրքիր զեկույցով հանդես եկավ Երևանի Պետական Համալսարանի պատմության գրադարանային-տեղեկատվական աղբյուրագիտության, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրոս Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի,գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը՝ հանդես գալով «Հայաստանի ազգային գրադարանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին (ըստ Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի)» թեմայով զեկուցումով:Զեկուցման մեջ ներկայացվել է գրադարանի ուրույն գործունեությունն այդ տարիներին: Արխիվային փաստաթղթերում նշված է, որ գրադարանի գիտխորհուրդը զանազան նիստերում անդրադարձել է պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրներին, իսկ տարբեր բա-ժիններ աշխատանքնեերն ըստ ամենայնի համապատասխանեցրել են պատերազմական ժամանակաշրջանի պահանջներին: Գրադարանի հաշվետվություններում ևս անդրադարձ է կատարվել պատերազմական իրողություններին: Կազմվել են գրավոր տեղեկանքներ, հանձնա-րարական ցուցակներ, կազմակերպվել ցուցադրություններ: Կարևորվել է նաև մատենագի-տությունների կազմումը: Պետական հանրային գրադարանի կոլեկտիվը պատերազմի սկզբից մինչև 1943 թ.հունվար ամիսը պաշտպանության ժողովրդական ֆոնդին հատկացրել է 10 հազար 847 ռուբլի: Կարմիր բանակին ուղարկվել են տաք հագուստներ, նվերներ, ծանրոցներ և այլն: Ռազմապաշտպանական աշխատանքներում գրադարանի կոլեկտիվը պատերազմի սկզբից մինչև 1942 թ. վերջը ցուցաբերել է 61 հազար 497 ռուբլի 20 կոպեկ օգնություն: Հատկացվել է նաև 57 կգ գունավոր մետաղ և 3 տոննա սև մետաղ: Ներկայացված են վիճակագրական տվյալներ ընթերցասրահների հաճախումների և սպասարկված գրականության առնչությամբ ու թեմա-յին առնչվող հարակից այլ հարցեր: Արխիվային փաստաթղթերն ունեն կարևոր նշանակություն տարբեր ուսումնասիրությունների իրականացման գործում։ Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն է ընձե-ռում ընդհանրական պատկերացում կազմել գրադարանի գործունեության մասին: 2020 թ. հոկտեմբերին Երևանում հրատարակվել է գիտաժողովի զեկուցումների ժողո-վածուն։ Հայաստանի ազգային գրադարանին հատկացվեցին օրինակներ գիտաժողովի զե-կուցումների ժողովածուից և գիտաժողովի ծրագրից։Հայաստանի ազգային գրադարանի կայքում զետեղված շտեմարանների շարքում կարևոր է նաև «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» էլեկտրոնային շտեմարանը, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?site=localhost&a=p&p=about&c=nlagrad-haxtanak&l=en&w=utf-8 : Հարկ է նշել այն հանգամանքն, որ, գիտաժողովը կարևոր է նաև ճանաչողական և գործնական տեսանկյունից:Նշենք, որ հիշյալ գիտաժողովը լուսաբանվել է նաև գրադարանի ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարները՝Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի