Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման վայրը դեռ չի որոշվել, բանակցությունների արդյունքների շուրջ մամուլի ասուլիս չի պլանավորվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ծրագրում մամուլի ասուլիս դեռ ընդգրկված չԷ, բայց եթե նախագահները ցանկանան որեւԷ հայտարարություն անել, նրանք կկարողանան դա անել: Փետրվարի 18-ին Պեսկովն ասել Է, որ նախագահները կհանդիպեն փետրվարի 22-ին եւ կանցկացնեն «շատ երկարատեւ» բանակցություններ:
Պեսկովի խոսքով՝ նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունները, միջազգային իրադարձություններ, ինչպես նաեւ սպասվում Է, որ Լուկաշենկոն Պուտինին կպատմի տեղի ունեցած Համաբելառուսական ժողովրդական ժողովի մասին: Մինսկում հերքում են ռուսաստանյան ԶԼՄ-ների աղբյուրների հաղորդագրություններն այն մասին, որ Բելառուսի նախագահը Ռուսաստան կմեկնի նոր վարկ խնդրելու:
Ենթադրվում Էր, որ փետրվարի 15-ին երկու երկրների տրանսպորտի նախարարները համաձայնագիր կստորագրեն ռուսաստանյան նավահանգիստներով բելառուսական նավթամթերքների փոխաբեռնման շուրջ, սակայն բոլոր զուգընթաց փաստաթղթերի եւ Ռուսաստանի նավահանգստային օպերատորների հետ համաձայնագրերի նախապատրաստումը ձգձգվեց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: