Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ կրթական ներկայիս քաղաքականությունը Արցախում պետք է անպայման հաշվի առնի առկա մարտահրավերները:

— Տիկին նախարար, ինչպիսի՞ նորարարական ծրագրեր են նախատեսվում Արցախի կրթահամակարգում, որոնք պայմանավորված են հետպատերազմյան իրողություններով:

— Շատ սեղմ ժամկետներում մենք պետք է կրթական ոլորտն ուժեղացնելու խնդիր դնենք մեր առջև և ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը: Առաջնահերթության կարգով կնշեի՝ անվտանգության համակարգերի ներդրուման ծրագիրը դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս ծրագիրն արդեն պլանավորման փուլում է: Կրթահամակարգում զարգացնելու ենք «Թումո» ծրագիրը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Առաջիկայում նախատեսում ենք Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում տեղակայել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ: Այն իրենից ներկայացնում է արբանյակային փոքր կենտրոնների ցանց, որը հնարավորություն է ընձեռում քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում՝ հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ: Ցանկանում ենք նաև ընդլայնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը: Այս տարվա ընթացքում նախատեսում ենք 11-12 «Արմաթների» տեղադրում: Մինչ պատերազմն Արցախում գործում էին ավելի քան 30 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաեր, որոնցից 10-ը պատերազմի հետևանքով մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախի կրթահամակարգում ցանկանում ենք համապատասխան տեխնոպարկ և իրական դպրոց ստեղծել: Այս տարվա ապրիլին Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կունենանք անօդաչու թռչող սարքերի աշխատանոց, որը լինելու է կրթական ավիալաբորատորիա:

— Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր, որ, մասնավորապես, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում առկա է դպրոցի և մանկապարտեզի սաների անվտանգության ապահովման խնդիր: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

— Յուրաքանչյուր գյուղում, որտեղով անցնում է ներկայիս սահմանը, նման խնդիրներ ծագում են: Մեր գործունեությամբ  ամեն ինչ պիտի անենք՝ ցույց տալու համար, որ սա մեր երկիրն է: Շատ արագ ու տեսանելի պետք է ցույց տանք, որ Արցախում մենք ենք տերը:

— Արցախի վերահսկողության ներքո գտնվող բոլո՞ր բնակավայրերի կրթօջախներում է վերականգնվել ուսումնական գործընթացը:

— Բացառությամբ Ասկերանի Սզնեք, Քաշաթաղի Սուս և Շուշիի Հին շեն համայնքների, որտեղ աշակերտները դեռ չեն վերադարձել, Արցախում վերականգնված է բոլոր դպրոցների գործունեությունը: Ներկայումս աշակերտների թիվն ընդհանուր առմամբ 18 հազար 613 է, նախկին՝ ավելի քան 23 հազար 900-ի փոխարեն: Մոտ 5800 արցախցի  աշակերտներ ուսումը  շարունակում են Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում:

— Որքանո՞վ է հաջողվել աշխատանքով ապահովել իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

— Նախարարությունում հաշվառված են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերից տեղահանված ավելի քան 280 ուսուցիչներ:  Նրանցից 58-ին  հաջողվել է ապահովել մասնագիտական աշխատանքով: Առաջիկայում նախատեսում ենք երկարօրյա կրթության և կրթօջախների տաք սննդի ապահովման ծրագիր, որի շրջանակում դասապատրաստման գործընթացում ընդգրկելու ենք բացառապես իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին: Բացի այդ, մենք նաև դիմելու ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցի ուսուցիչներին հնարավորություն ընձեռեն մասնակցելու թափուր աշխատատեղերի մրցույթներին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img