Ուրբաթ, 23 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Հունաստանը պահանջում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին վերադարձնել թանգարանի կարգավիճակը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին պետք է կրկին վերադարձնել թանգարանի կարգավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

«Բոլոր պետությունները, անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պարտավոր են զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխություններից»,- ասել է Դենդիասը: Նրա խոսքով՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը հակասում է մշակութային ժառանգության ցանկացած ընկալմանը: «Մենք, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններ ու կառույցներ, պահանջում ենք վերադարձնել այս հուշարձանին իր նախկին կարգավիճակը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:

Սուրբ Սոֆիան շուրջ հազար տարի քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարն էր համարվում: 1934 թվականին Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքը տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ: Այն ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սակայն 2020 թվականի հուլիսին Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին համարել 1934 թվականի որոշումը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր տաճարը մզկիթի վերածելու մասին, ինչից հետո հուլիսի 24-ին Այա Սոֆիայում իրականացվել էր առաջին նամազը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img